Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանը նոր նախագահ ունի։ Խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքում Իրաքյան Քուրդիստանի նախագահ է ընտրվել Նեչիրվան Բարզանին: Նա ներկայացնում է «Քուրդիստանի դոմոկրատական կուսակցությունը»։
Եգիպտոսի անվտանգության ուժերը Կահիրեի արվարձաններից մեկում հատուկ գործողությունների ժամանակ 12 զինյալների են ոչնչացրել, որոնք պլանավորել էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել: Գրում է Russian.rt.com-ը:
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմական թևերից մեկի՝ «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (HPG) և թուրք զինվորների միջև բախումներ են սկսվել Հյուսիսային Իրաքի Բարզանի շրջանում։
Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանին Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության աճի պատճառով որոշել է 480 մլն դոլար հատկացնել Գազայի հատվածի և Հորդանանի Արևմտյան ափի բնակիչներին: Գրում է Russian.rt.com-ը: