Լիբանանի քրիստոնեական «Լիբանանյան ուժեր» կուսակցության այն անդամները, որոնք երկրի կառավարության մաս էին կազմում, հրաժարական են տվել՝ պայմանավորված շարունակվող բողոքի ցույցերով:
Սիրիայի կառավարությունը և տեղի քրդական ուժերը արձագանքել են նախօրեին թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում Սիրիայի հյուսիսում հաստատված հրադադարին։
Թուրքիայի զինված ուժերը վերականգնել են այսօր գրոհները Սիրիայի հյուսիսային Ռաս-էլ-Այն քաղաքի վրա՝ չնայած ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությանը ժամանակավոր հրադադարի մասին: Այս տեղեկությունը հայտնել է Al Mayadeen հեռուստակայանը՝ հղում անելով քրդական աղբյուրներին:
Երեկ հազարավոր ցուցարարներ էին դուրս եկել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի փողոցները, որպեսզի անհամաձայնություն հայտնեին Սաադ Հարիրիի կոալիցիոն կառավարության հարկային քաղաքականությանը:
Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալները և նրանց ընտանիքների անդամները, որոնց գերության մեջ են պահում քրդերը, չեն հանձնվի որևէ այլ կողմի:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին` Յաիր Նեթանյահուն, սոցցանցում քննադատական գրառում է արել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմագործողության մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր չէ քննարկել Սիրիայում մարտական գործողությունների դադարեցումը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ: Այդ մասին Թուրքիայի առաջնորդն այսօր հայտնել է Sky News հեռուստակայանի թղթակցին: