9:1 հաշվով պարտությունը որևէ բացատրություն կամ արդարացում չունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը: Հաղորդում է news.am-ը:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներ Արթուր Սարկիսովը, Էդգար Բաբայանն ու Հովհաննես Համբարձումյանը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում Իտալիայի հավաքականից կրած 1։9 հաշվով պարտությունից հետո Պալերմոյում մեկնաբանելով կատարվածը ներողություն են խնդրել երկրպագուներից վատ խաղի, խայտառակ հաշվի համար:
Բուխարեստում կայացած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական` Մ 20 և Մ 23 առաջնությունում հայ ծանրորդներն իրենց լավագույն կողմերով դրսևորեցին, փայլուն և հաղթանակած ելույթներ ունեցան, ինչի շնորհիվ և, թիմային հաշվարկում մեր հավաքականն առաջին տեղը զբաղեցրեց:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին հանդիպման համար։
«Միկա» մարզադահլիճում նոյեմբերի 16-17-ը տեղի ունեցավ ձյուդոյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին 89 մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրապարակել է վերջնական հայտացուցակը Հունաստանի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրի խաղին։
Լոնդոնում կայացած Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում երրորդ տեղի համար դիմակայությունում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող արագ և կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարի երրորդ օրը տեղի են ունեցել արագ խաղի վերջին երեք պարտիաները։