Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հոկտեմբերի 10-13-ը տեղի ունեցած սամբոյի երիտասարդական, պատանեկան ու աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտվել է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ուներ 8 ներկայացուցիչ, որոնցից 2-ը դարձել են մեդալակիրներ:
Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իսպանական Լա լիգան սպասարկող Խեսուս Խիլ Մանսանոն:
Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Սամուել Սևյանին:
Չինաստանի Հուան քաղաքում հոկտեմբերի 18-27-ը կայանալիք Համաշխարհային բանակային խաղերում Հայաստանը ներկայացուցիչ կունենա 3 մարզաձևերում՝ ըմբշամարտ, ձյուդո և սպորտային մարմնամարզություն:
Անցած տարվա դեկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացված Ժոզե Մոուրինյոն պատրաստ է գլխավորել Լոնդոնի «Տոտենհեմը», եթե լինի այդպիսի առաջարկ, հաղորդում է Daily Mail-ը։
Լոնդոնում կայացած Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում երրորդ տեղի համար դիմակայությունում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող արագ և կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարի երրորդ օրը տեղի են ունեցել արագ խաղի վերջին երեք պարտիաները։