Հայաստանի ազգային
հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը «Սկոնտո» մարզադաշտում:
Մարզումից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը: - Պարոն Շալանդ, Դուք արդեն չորրորդ անգամ այցելում եք Լատվիա: Ինչպիսի՞ն են Ձեր սպասելիքները վաղվա հանդիպումից: - Սա լավ հնարավորություն է մեզ համար
անցկացնելու ընկերական հանդիպում և ստուգելու թիմի վիճակը: Ուրախ եմ, որ
նորից գտնվում եմ այստեղ: - Արդյո՞ք Դուք պատրաստվում եք խաղալ երկրորդ կազմով՝ հաշվի առնելով, ...