«Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում դեկտեմբերի 3-4-ը տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին 82 ըմբիշներ՝ 10 քաշային կարգերում: Առաջնությունից ազատված էին Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արսեն Ջուլֆալակյանը և Արմեն Մելիքյանը: