Թուրքիայի Սամսուն քաղաքում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում հայ բռնցքամարտիկները մարզական սխրանք գործեցին և նվաճեցին միանգամից 4 օլիմպիական ուղեգիր: Նրանք պատվով կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքը՝ միաժամանակ վերականգնելով հավատը սեփական ուժերի նկատմամբ: Թուրքիայի մրցաշարը ցույց տվեց, որ բռնցքամարտիկների՝ միջազգգային ասպարեզներում հաջող հանդես գալու, հաղթելու և մեդալներ նվաճելու հնարավորությունները միանգամայն իրական են: