Հայերեն   English   Русский  
Բռնցքամարտ
2015 թվականի հոկտեմբերի 5-ից 15-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում կանցկացվի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ մեդալներից բացի կխաղարկվեն նաև 2016 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Գրոզնիում կայացած Կադիրովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Արման Դարչինյանը նվաճել է բրոնզե մեդալ: 69 կգ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոնը վստահ ելույթ է ունեցել և կանգնել է պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Արմանի մեդալը կարող էր ավելի բարձր հարգի լինել: Կիսաեզրափակչում ղազախ բռնցքամարտիկի հետ մենամարտում մրցավարները երկու մարզիկներին էլ տվել են հավասար միավորներ և կրկին վերջնական ընտրությունը մնացել է համակարգչին: Ցավոք չարաբաստիկ համակարգիչը նախապատվությունը տվել է ղազախ մարզիկին:
51 կգ քաշային աշխարhի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում առնվազն ապահովեց բրոնզե մեդալ:
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր, վանաձորցի Սամսոն Խաչատրյանը մի քանի տարի երկրից բացակայելուց հետո այժմ վերադարձել ու բնակություն է հաստատել Երևանում:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը: Հին մայրցամաքի առաջնության մեկնարկային օրը hայ բռնցքամարտիկներից հաղթանակ տոնեց 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով առավելության հասավ Լատվիան ներկայացնող Արթուրս Ահմետովի նկատմամբ
Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Ծաղկաձորում վերջին մարզումներն է անցկացնում Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ: Եվրոպայի առաջնությունը թերևս այս տարվա ամենակարևոր ստուգատեսներից մեկն է, որտեղ 1- 6-րդ տեղերը գրաված բռնցքամրտիկները կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգիր, իսկ աշխարհի առաջնությունում էլ արդեն կփորձեն ձեռք բերել օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք:
Արթուր Աբրահամը պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Արթուր Աբրահամը պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հուլիսի 18-ին Գերմանիայի Հալե քաղաքում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և այդ տիտղոսի նախկին տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի չորրորդ մենամարտը:
Գերմանիայի Հալե քաղաքում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը և տիտղոսի հավակնորդ Ռոբերտ Շտիգլիցը հայացքների մենամարտը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: