Հայերեն   English   Русский  
Բռնցքամարտ
Լվովում ընթացող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները արդեն իսկ ապահովել են բրոնզե մեդալ:
Լվովում մայիսի 15-24-ը ընթացող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 5 բռնցքամարտիկներ:
Հայ բռնցքամարտիկները մասնակցեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մայիսի 5-8-ն անցկացված Վիկտոր Լիվենցևի անվան միջազգային մրցաշարին։ Հայաստանից ռինգ դուրս եկան 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Արայիկ Պուլուզյանը և 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը: Հայ բռնցքամարտիկները Մինսկ էին գնացել Կարեն Աղամալյանի գլխավորությամբ:
Մինսկում կայացել է Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որում հայ բռնցքամարտիկները նվաճել են մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Աշխարհի լավագույն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեդերը շարունակում է մնալ անպարտելի: Ամերիկացի բռնցքամարտիկը Լաս Վեգասում կայացած «դարի մենամարտում», մրցավարների միաձայն որոշմամբ, 118:110, 116:112, 116:112 միավորներով հաղթեց ֆիլիպինցի Մենի Պակյաոյին: 38-ամյա Մեյվեդերը 66,68 կգ քաշային կարգում նվաճեց WBA (Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիա), WBC (Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդ) և WBO (Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպություն) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները: Սա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայում ...
Բելառուսի մայրաքաղաք Մինկսում այսօր կմեկնարկի Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լիվենցևի անվան միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն նաև հայ բռնցքամարտիկները, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Երևանի Oլիմպիական հերթափոխի քոլեջի մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցեցին կաշվե ձեռնոցի 100-ից ավելի ուժեղագույն բռնցքամարտիկներ:
Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջի մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցում են 100-ից ավելի մարզիկներ:
«Դինամո» մարզադահլիճում ավարտվել է ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին այս անգամ մասնակցել են մոտ 200 մարզիկներ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ներկայացրել է մրցաշարի արդյունքները։
«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: