Հայերեն   English   Русский  
Բռնցքամարտ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Տավուշի մարզի Իջևան քաղաքում ներկա է գտնվել օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզասրահի բացման հանդիսավոր արարողությանը:
Նոյեմբերի 19-ին ժամը 14:00-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում կմեկնարկի Վաչիկ Մկրտչյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի ուժեղագույնները:
Թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով պրոֆեսիոնալ մարզուհիների աշխարհի չեմպիոն 27-ամյա Սյուզի Քենտիկյանը Գերմանիայում մրցամարտ անցկացրեց և պաշտպանեց տիտղոսը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը կշարունակի մրցելույթները Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբի առաջնությունում հանդես եկող Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» կազմում:
Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող մինև 16 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնության հերթական օրը ռինգ դուրս եկած Հայստանի 5 մարզիկից 3-ը հանդիպումն ավարտեց հաղթանակով:Հաղթանակ տոնեց գերծանր քաշային գյումրեցի Գուրգեն Հովհաննիսյանը, ով փայլուն ոճով առավելության հասավ թուրք Սալահատին Կոչագուի նկատմամբ: Իր երկրորդ հաղթանակն է տոնել Արթիկի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող 75 կգ քաշային Վան Մելքումյանը, ով պարտության է մատնել վրացի Տարաս Կանդելակիին: Իր մենամարտը հաղթանակով է ավարտել ...
Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանից կարողություններ է փորձում մեր երկրի 12 պատվիրակ:
Բռնցքամարտի լեգենդ Մայք Թայսոնը սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել, որ իրեն բռնաբարել են:
2014-ի նոյեմբերի 1-8-ը Ռուսաստանի Անապա քաղաքում կայանալիք բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանից հանդես կգա 12 մարզիկ:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացան բրոնզե երկու պարգևի:
Գերթեթև քաշային կարգում WBA վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը նոյեմբերի 8-ին ռինգ դուրս կգա: Նա կփորձի պաշտպանել տիտղոսը: Մրցակցուհին ճապոնացի Նաոկո Ֆուձիոկին է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: