Հայերեն   English   Русский  
Բռնցքամարտ
Թբիլիսիում անցկացվող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը նվաճեց հաղթողի կոչումը: Արծաթե մեդալ նվաճեց 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպական խաղերում 60 կգ քաշային բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը, թեև վնասվածքով, բայց կարողացավ հաջող հանդես գալ և բրոնզե մեդալ նվաճել:
Մինսկում կայացած 2-րդ Եվրոպական խաղերում հայ մարզիկներն իրենց հաղթանակներով մեծապես ուրախացրին ու դրական լիցքեր հաղորդեցին մարզասերներին:
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն։
64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն։
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 64 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում 5:0 հաշվով հաղթեց Հունաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրոս Ցանիկիդիսին:
Պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ, անպարտելի Էրիկ Բազինյանը վերջերս Լաս Վեգասում տոնեց հերթական 23-րդ հաղթանակը` մենամարտելով մեքսիկացի Ալան Կամպայի հետ և պաշտպանելով իր նվաճած WBA և WBO վարկածներով գերմիջին քաշային կարգի չեմպիոնական գոտիները:
Ուկրաինան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արտեմ Դալաքյանը հաղթել է թայլանդցի Սարավուտի Տավորնխամին և պաշտպանել WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը թեթևագույն (մինչև 51 կգ) քաշային կարգում։
Մայիսի սկզբին Լաս Վեգասում կայացած բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում ռինգ դուրս եկավ նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը:
Բռնցքամարտը կմնա Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում: Նման որոշում է կայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ):Միևնույն ժամանակ, ՄՕԿ-ը կասեցրել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) անդամակցությունը: AIBA-ն զրկվել է նաև Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի որակավորման ու եզրափակիչ փուլերն անցկացնելու իրավունքից:Որակավորման փուլի մրցաշարը տեղի կունենա 2020-ի հունվարից մինչև մայիս, որի համար ձևավորվել է հատուկ աշխատանքային խումբ:Օլիմպիական խաղերը կանցկացվեն ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: