«Մեր տղաները պարտվեցին այն ըմբիշներին, որոնց հաղթել էին Եվրոպայի առաջնությունում»,- ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի բազմակի մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն հունահռոմեական ըմբիշ Ռոման Ամոյանը արժանացել է հատուկ մրցանակի:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կմասնակցի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:
Երեկ Աթենքում մեկնարկել է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ըմբշամարտի 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ասատրյանն այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար:
Ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Մաքսիմ Մանուկյանի եւ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերն անմիջապես մրցավայրում դիտելուց հետո մոսկվաբնակ հայ գործարար եւ սպորտի բարեկամ Էդգար Արամյանը որոշեց պարգեւատրել հայ մարզիկներին:
Ըմբշամարտը, հատկապես հունահռոմեական ոճի, գործող ներկայիս կանոններով գրեթե ամբողջովին կորցրել է դիտարժանությունը: Համենայն դեպս, այս համոզմանն է մասնագետների ճնշող մեծամասնությունը:
Լոնդոնում կայացած Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում երրորդ տեղի համար դիմակայությունում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող արագ և կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարի երրորդ օրը տեղի են ունեցել արագ խաղի վերջին երեք պարտիաները։