Ռիո 2016-ին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը կներկայանա 4 մարզիկով՝ Գառնիկ Մնացականյան (57 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գեորգի Կետոև (97 կգ), Լևան Բերիանիձե (125 կգ): Ազատ ոճայինները օլիմպիական խաղերից առաջ հագեցած ուսումնամարզական հավաքներ անցկացրին Երևանում և Ծաղկաձորում, որոնց հաջորդեց հունիսի 25-26-ը Վանաձորում տեղի ունեցած Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, անվանի ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային 21-րդ մրցաշարը: