Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում Հայաստանը ներկայացնող «Դինամո» ակումբը զբաղեցրել է երկրորդ տեղը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի ամենաազնիվ («Best Play True Athlete») մարզիկ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվական բաժնի հետ զրույցում ամփոփեց անցնող տարին և խոսեց 2016 թվականի ծրագրերի մասին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց 2015 թվականը, խոսեց օլիմպիական ուղեգրերի և այս օրերին ընթացող ուսումնամարզական հավաքի մասին:
Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ, գերծանր Յուրի Պատրիկեևը վերսկսել է մարզումների հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիկների վարկանիշային աղյուսակը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը շարունակում է հարցազրույցների շարքը հայազգի ճանաչված և հեռանկարային մարզիկների հետ: Շարքի հերթական հարցազրույցը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի և աշխարհի նախկին չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի հետ է:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը գոհ է Շևալյե Նուսուևի հուշամրցաշարում հայ ըմբիշների ելույթներից: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ) դարձավ Շևալյե Նուսուևի հուշամրցաշարի հաղթող: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Լոնդոնում կայացած Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում երրորդ տեղի համար դիմակայությունում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող արագ և կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարի երրորդ օրը տեղի են ունեցել արագ խաղի վերջին երեք պարտիաները։