Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում օգոստոսի 10-17 կայանալիք ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը ազատ ոճի Հայաստանի հավաքականը, ինչպես եւ հունահռոմեականները, կմասնակցի 6 ըմբիշով: Այս տեղեկությունը մեզ հայտնեց երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը: Գլխավոր մարզիչը նշեց նաև, որ վերջին հավաքը կանցկացնեն տեղում, որպեսզի տղաները հարմարվեն բնակլիմայական պայմաններին: