Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանն օրերս ուղևորվել էին Ադրբեջան` մի երկիր, որում թշնամաբար են տրամադրված ամեն հայի նկատմամբ: Սակայն այլ ելք չկար, Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ համաժողովում քննարկվելու էին մի շարք, այդ թվում նաև Ադրբեջանի մայրաքաղաքում 2015-ին առաջին անգամ կայանալիք Եվրոպայի մարզական խաղերի կազմակերպման հետ կապված հարցեր ...