Տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների 5-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարի առաջատար Արման Փաշիկյանը սև խաղաքարերով կարողացավ ոչ-ոքի խաղալ Մանուէլ Պետրոսյանի հետ:
2015թ. շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը երրորդ տեղն է գրավել Իսպանիայի Ռոկետաս Դե Մար քաղաքում անցկացված XXX International Chess Open Roquetas de Mar շախմատային մրցաշարում:
Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց Շարժայի կանանց գավաթ ավանդական միջազգային մրցաշար, որն այս տարի անցկացվում էր 9-րդ անգամ: 7.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Ռումինիայի ներկայացուցիչ Իրինա Բուլմագան:
Լոնդոնում կայացած Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում երրորդ տեղի համար դիմակայությունում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող արագ և կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարի երրորդ օրը տեղի են ունեցել արագ խաղի վերջին երեք պարտիաները։