Հայ գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կմասնակցեն Իսլանդիայի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող Ռեյկյավիկ «Gamma» միջազգային բաց մրցաշարին:
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը:
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանն անհատական բրոնզե մեդալի է արժանացել Աստանայում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում:
Աստանայում ավարտված շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ղազախստանի թիմի հետ եւ պարտվեց 1:3 հաշվով:
Աստանայում ընթացող աշխարհի կանանց թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 4-0 հաշվով հաղթանակ տոնեց Եգիպտոսի կանանց հավաքականի նկատմամբ:
Լոնդոնում կայացած Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում երրորդ տեղի համար դիմակայությունում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող արագ և կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարի երրորդ օրը տեղի են ունեցել արագ խաղի վերջին երեք պարտիաները։