Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իսպանական Լա լիգան սպասարկող Խեսուս Խիլ Մանսանոն:
Անցած տարվա դեկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացված Ժոզե Մոուրինյոն պատրաստ է գլխավորել Լոնդոնի «Տոտենհեմը», եթե լինի այդպիսի առաջարկ, հաղորդում է Daily Mail-ը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական տուրերի հանդիպումներին հավաքական է հրավիրել 25 ֆուտբոլիստի:
ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Իսպանիայի հավաքականը: 10 լավագույնների շարքում են նաև Անգլիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Նիդեռլանդները և Ուկրաինան:
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» ընդունեց
«Սասուոլոյին»։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն
առավելության հասավ 4։2 հաշվով։
Լոնդոնի «Տոտենհեմը» ջանքեր է գործադրում թիմի դանիացի կիսապապաշտպան Կրիստիան Էրիկսենի հետ նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: Անգլիական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձով հինգ տարվա պայմանագիր: