Երևանի «Հրազդան» մարզասրահում կազմակերպված բադմինտոնի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Իջևանի ուժեղագույն մարզիկ-մարզուհիները, ընտրական բնույթի էր: Ստուգատեսի արդյունքով պետք է համալրվեր Հայաստանի ազգային հավաքականը, որը սկսելու է նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանի փորձություններին: