Օրերս Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի համաժողովում այդ կազմակերպության անդամ երկրներից բացակայել է միայն Հայաստանի ներկայացուցիչը: Հայաստանի ֆեդերացիան, որի նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, չլուծված մի շարք հարցեր ունի: Ի դեպ, Խաչատրյանը երկար ժամանակ է` չի մասնակցում ֆեդերացիայի նախագահության նիստերին: Այդ ամենի, ինչպես նաև նոր ղեկավար ունենալու մասին զրուցեցինք Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, ֆիզիկական կուլտուրայի հայկական ...