Թուրքական բռնակալության դեմ հայերի ազատագրական պայքարը բազում հերոսական էջեր ունի: Բայց կա մի դրվագ, որը թերևս քիչ է հայտնի լայն հասարակությանը: 20-րդ դարասկզբի հայ հայրենասիրական երիտասարդության կուռքն էր հանդիսանում Ռուբինա Արեշյան-Օհանջանյանը (1881, Թիֆլիս - 1971, Կանադա), որը տակավին 24 տարեկան` 1905 թվականին նախապատրաստել և իրականացրել է սուլթան Աբդուլ Համիդի վրա մահափորձը, ֆեյսբուքյան իր էջում պատմում է օգտատեր Ռուբեն Շուխյանը: