Ոստիկանի մասնագիտությունն ընտրած հայր և որդիներ Մանուչարյանները, ընտանիքով ծառայելով պետությանն ու ժողովրդին, հպարտ են իրենց կարևոր գործի համար: Հայրը՝ փոխգնդապետ Հրաչիկ Մանուչարյանը, ծնված լինելով Վրաստանի Հանրապետությունում, սկզբում Թիֆլիսի քննչական մեկուսարանում է աշխատել, որտեղից գործուղվելով Ռոստով՝ իրավաբանական կրթություն է ստացել այնտեղ: Երկրաշարժից հետո էլ տեղափոխվելով Հայաստան՝ Վանաձոր, որպես ոստիկան աշխատել է սկզբում քաղաքին կից՝ Վանաձորի ներքին գործերի պահպանության բաժնում, այնուհետև մինչև ...