Հայերեն   English   Русский  
ԿԱՐԾԻՔ
Թուրքիայի տարածքում կատարված Սուրուչի գործողությունը միջադեպերից եւ ռմբահարումներից առանձնանում է եւ նոր իրավիճակի նախաբանի հանգամանք է ստանում:
Հունիսի 19-ից ի վեր ծավալված իրադարձությունները շատերի մոտ հիացմունք, ոմանց մոտ հիասթափություն առաջացրին, ոմանց մոտ էլ` երկուսը միաժամանակ: Սակայն նախորդ երկու շաբաթվա իրադարձությունները մի անհերքելի բան ապացուցեցին. երկիրը երկիր է դառնալու միայն և միայն անկախության սերնդի միջոցով և ջանքերով: Ընդ որում, սա այն բացառիկ դեպքն է, երբ միջին ու ավագ սերնդի խորհուրդներին ոչ միայն չպետք է լսել, այլև նրանց հնարավորինս մեկուսացնել է պետք երկիրը երկիր սարքելու գործընթացներից:
Երբ տասն օր առաջ մի խումբ երիտասարդներ ինքնաբուխ կերպով հավաքվեցին Երևանի Ազատության հրապարակում՝ դեմ արտահայտվելու էլեկտրաէներգիայի սակագնի նախատեսվող բարձրացմանը, ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նրանց բողոքի ակցիան բուռն արձագանքի կարժանանա ամբողջ աշխարհում:Ի զարմանս բոլորի, փոքր հավաքը սնկի պես աճեց մի քանի հազար, հիմնականում երիտասարդների հավաքի, որոնք երթով շարժվեցին ու գրավեցին մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը՝ Մարշալ Բաղրամյան պողոտան, որտեղ գտնվում են Նախագահի նստավայրը, Ազգային ...
Հունիսի 15-ին Քըրք Քըրքորյանի մահվանից հետո հազարավոր լրագրողներ ընդգծեցին նրա զարմանահրաշ նվաճումները բիզնեսի աշխարհում և հսկա ավանդը բարեգործության բնագավառում: Սակայն, այդ լրագրողները երբեք չէին հանդիպել այս մեծանուն մարդուն, քանի որ նա հազվադեպ էր հարցազրույցներ տալիս լրատվամիջոցներին:Գրեթե երեք տասնամյակ աշխատելով Քըրքորյանի հետ որպես «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ և Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, կցանկանայի իմ անձնական հարգանքի տուրքը մատուցել այս գթասիրտ ամերիկահային և հրաշալի անձնավ ...
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն Անկախ-ի հետ զրույցում ներկայացրել է Էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացման հետևանքով ստեղծված իրավիճակի, բողոքի ցույցերի և հետագա զարգացումների վերաբերյալ իր դիրքորոշումն ու առաջարկները:
«Տրիադա Ստուդիո» (Triada Studio) ընկերության ստեղծած խաղը ամերիկյան հեղինակավոր Apple տեխնոլոգիական ընկերությունը գնահատել է յուրօրինակության, գրաֆիկական բարձր որակի և բացառիկ այլ հատկությունների համար: Նշենք, որ մրցանակաբաշխությունը կայացել է հունիսի 8-ին, որի շրջանակում պարգևատրել են iOS օպերացիոն համակարգի համար ստեղծված լավագույն հավելվածների հեղինակները:
Քրդերի կողմից Թել Աբյադի գրավումը ուղենշային ազդեցություն է ունեցել իրադարձությունները վերլուծողների համար: Ռազմական ուղով այնպես է ստացվել է, որ Սիրիայի տարածքի քրդերը, ԱՄՆ-ի գլխավորությամբ արեւմտյան ուժերն ու սիրիական կառավարական բանակները, ըստ էության, պատերազմել են «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ: Բայց այս պատկերը համընդհանուր բնույթ չի կրում: Այն իրաքյան տարբերակի մոտավոր պատճենահանումն է, հատկապես նկատի ունենալով քրդական տարածքները ԻՊ-ի թափանցումներից զերծ պահելու միտումով իրականացված գործ ...
Աշխարհասփյուռ հայությունը ողջունեց Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան ապրիլի 27-ին դատական հայց ներկայացնելու համար՝ Սիսի իր պատմական նստավայրը վերադարձնելու պահանջով, որն այժմ գտնվում է Թուրքիայի Ադանա նահանգի Կոզան շրջանում: Կիլիկիո կաթողիկոսության նախկին աթոռանիստ կենտրոնը, որը հիմնադրվել է 1293 թվականին, բռնագրավվել էր թուրքական իշխանության կողմից 1921 թվականին՝ Հայոց ցեղասպանության տարիներին:
Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթին մեղադրանք առաջադրվեց դաշնային դատախազների կողմից.
- Հաճախ, երբ մարդիկ փորձում են հիշել իրենց մանկությունը, հին ֆիլմերից դրվագներ են վերհիշում: Ձեր մանկությունը կինոյի հետ ասոցիացիաներ առաջացնո՞ւմ է: Հիշո՞ւմ եք երբեմն, թե ոնց էիք դասերից փախչում ու կինոթատրոն գնում:- Դասերից շատ չեմ փախել, բայց դպրոցական տարիքում կինո շատ էի սիրում: Մեր ժամանակ ինտերնետ չկար, ու երեխաների զվարճությունը բակում «չլիկ դաստա», «բանկա փլավ» կամ «էշ մլիցա» խաղալն էր: Իսկ ամենալավ զվարճանքը, իհարկե, կինոն էր: Մենք այդ ժամանակ ապրում էինք Ճարտարապետների միության շենքի հարևանությամբ: ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: