Բոլիվիան Հարավային Ամերիկայի երրորդ երկիրն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հետեւողի համար առաջին հարցն այն է, որ Բոլիվիան, ի տարբերություն Ուրուգվայի եւ մանավանդ Արգենտինայի, չունի հայկական գործոնի տարողունակությունը, քանակը եւ քաղաքական լծակի հանգամանքը: Չի կարելի անշուշտ բացարձակ հաստատումներ կատարել այն շարժառիթների մասին, որոնք Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները մղել են հանգելու նման բանաձեւի: Այսուհանդերձ, Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբերի հետեւողական աշխատանքը, համատեղման ...