Հայերեն   English   Русский  
ԿԱՐԾԻՔ
Հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական ուժերի կողմից հրադադարի հերթական խախտումների շարքից դուրս է գալիս. ոչ անպայման այն իմաստով, որ սա դիպուկահարների գործողություններից կամ անդադար կրակահերթերից տարբերվում է: Այլ հատուկ քաղաքական նպատակ հետապնդող քայլ է՝ իրականացված Բաքվի իշխանությունների կողմից:
Արցախի Հանրապետության արտգործնախարարի այցելությունը Կանադա տեղավորվում է Արցախի բարձրաստիճան պաշտոնատարների տարբեր երկրներ այցելության, Արցախի քաղաքական խնդիրները միջազգային շրջանակներում արծարծելու, ադրբեջանական ապակողմնորոշող քաղաքականության դիմաց առարկայական տվյալներ փոխանցելու եւ իհարկե տեղի հայ հայմանքներին հետ հանդիպումներ ունենալու ընդհանուր պարունակում:
Միջազգային փորձագիտական խավը հետզհետե ավելի ընդգծված ձեւով է խոսում Թուրքիայի դերի լուսանցքայնացման կամ ընդհանրապես Թուրքիայի մեկուսացման գործընթացի մասին: Խնդիրը վերաբերում է Քոբանիի պատերազմին Թուրքիայի կիրառած երկակի խաղին, որ հայտնապես չի տեղավորվում տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած պատկերացումների ընդհանուր պարունակում:Ճիշտ է, որ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը կարեւորագույն դերակատար էին իսլամական ծայրահեղականության ծննդին եւ զարգացմանը, այսուհանդերձ աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման ...
Վերաշարադրել էրդողանի «ցավակցագիրը»Թուրքիայի նախագահը «Մարմարա» համալսարանում անդրադարձել է պատմական իրադարձությունների մասին ուսումնասիրություններ կատարելու կարեւորությանը, 1915-ի դեպքերին, քննադատել է Անկարայի նախկին քաղաքականությունը` «չլսենք, չտեսնենք»-ի , հայտարարել, որ 1915-ի դեպքերի 100-ամյակին, առանձնահատուկ կերպով պիտի զբաղվեն այդ հարցով: Էրդողանը «դեպքերը» ուսումնասիրելու նպատակով կոչ է ուղղել օգտվելու Թուրքիայի գրադարաններից, ուր պարզ պիտի դառնա, թե Ցեղասպանությունը իրագործողները հայերն ...
ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի իրավական մեկնարկը գրավել է եղելությանը հետեւողների ուշադրությունը եւ ողողել հայկական լրատվադաշտը տարաբնույթ մեկնաբանություններով:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը, թե`«Մեր գլխավոր խնդիրն է Թուրքիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունը,կա ցամաքային ուժեր տեղակայելու հավանականություն, եթե մենք տեսնենք անվտանգությանը սպառնացող որեւէ գործողություն», կարող է քաղաքական տրամաբանության մի քանի մեկնաբանություն հուշել տարածաշրջանային իրադարձությունների խորապատկերի վրա:
Միջինարեւելյան տարածաշրջանային պատերազմը կտրուկ դիմափոխությունների է ենթարկվում: Եթե Սիրիայի դեպքում բանակ-ազատ բանակ ձեւաչափով էր առաջին փուլը, ապա դա վերածվեց Դաեշ-վարչակարգ ընդհարումների վրա կենտրոնացած պատերազմի: Հիմա արդեն մարտերի թեժ կետերում ներգրավվել են քուրդերն ու իսլամական պետության զինյալները:
1950 թ. Թուրքիայում իշխանության եկավ Դեմոկրատական կուսակցությունը` երկրում սկիզբ դնելով բազմակուսակցական համակարգին:
Հենց նոր եմ վերադարձել տուն երկշաբաթյա լարված ճանապարհորդությունից: Սկզբում մասնակցեցի Երևանում տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովին, որտեղ համանախագահեցի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նիստում, և ելույթ ունեցա երկու այլ նիստերում՝ առաջարկելով ձևավորել ժողովրդավարական ճանապարհով ընտրված համասփյուռքյան կառույց, որը կներկայացնի Հայաստանից և Արցախից դուրս բնակվող յոթ միլիոն հայերին:
Հայոց ցեղասպանության 100-ամյակի փուլը արդեն մեկնարկել է ընթացիկ տարվա հասկացողությամբ: Բնական է, որ մինչեւ առաջիկա տարվա վերջը ժամանակացույցերը լինելու են գերհագեցած` ոգեկոչական, հրատարակչական, ցուցադրական, քարոզչաքաղաքական աշխատանքներով: Այն ինչ տեղի է ունեցել Հունաստանի խորհրդարանի ժողովասրահում, աշխատանքներին տալիս է իրավաքաղաքական նշանակություն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: