Հայերեն   English   Русский  
ԿԱՐԾԻՔ
Հարց. 25 տարի առաջ՝ մարտի 2-ին, Հայոց եռագույնը բարձրացվեց Միավորված ազգերի կենտրոնակայանի առջև: Ի՞նչ էր դա նշանակում նորանկախ պետության համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս տարիները` ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավվածության համատեքստում և որո՞նք են Հայաստան-ՄԱԿ համագործակցության առանցքային հանգրվանները։
Օրերս Բրյուսելում պաշտոնական այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև տարվող բանակցությունները իրավական շրջանակային նոր փաստաթղթի շուրջ ավարտվել են: Այս առնչությամբ Tert.am-ի հետ ծավալուն զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ում վրա դրված էին հայկական կողմի գլխավոր բանակցողի պարտականությունները, մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում համաձայնագիրն ու ինչ օգուտներ այն կարող է տալ Հայաստանին: Խոսելով հանգամանքից, որ Հայաստանը ...
«Մէկ չգրուած օրէնք կայ. իրենց երեխաները իրարու հետ կ՛ամուսնացնեն»«Սասունի հայերու միութեան» անդամ Եփրեմ Պաղը ոսկերիչ է, «Bag» ոսկերչական ընկերութեան նախագահն է: Ան ծնած է Սասունի Նիճ գիւղը 1957 թուականին: 15 տարի Սասունի մէջ ապրելէ ետք, տեղափոխուած է Պոլիս: ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Հայերն Այսօր» կայքէջը ստորեւ ներկայացուած հարցազրոյցը կատարած է Եփրեմ Պաղի հետ։
Արցախի նորացված սահմանադրությանը հատկացված հանրաքվեի գրեթե անթերի անցնելը եւ մանավանդ միջազգային դիտորդների այդ ուղղությամբ տված գնահատականը բնական է, որ պիտի անհանգստացնեին Բաքվի պետական շրջանակներին:
ԱՄՆ-ի նոր նախագահի առաջին քայլերն արդեն վերլուծաբաններին մղում են ընդգծելու նոր աշխարհակարգի ստեղծման տեսանելիությունը: Նոր աշխարհակարգը եթե մի կողմից հատկանշվում է երկրների միջեւ պատերի կառուցմամբ, դիվանագիտական հարաբերությունների խզումով, նոր լարվածություններով եւ նոր կացությունների ստեղծմամբ, մյուս կողմից այն առաջին երեւութական տպավորությունն է թողնում, որ նոր հարթություն է տեղափոխվում մի բեւեռի ` Վաշինգտոնի եւ բեւեռացման ձգտող այլ գերուժի` Մոսկվայի միջեւ հարաբերությունների վերաբնականոնացման ...
Նախընտրական զարգացումների և սպասվող ընտրությունների մասին «Անկախը» զրուցել է ծրագրավորող և ակտիվ քաղաքացի Տիգրան Մարտիրոսյանի հետ:
Առջևում խորհրդարանական ընտրություններն են, ու չնայած դեռ քարոզարշավը չի սկսվել, նախընտրական քննարկումներն արդեն մեկնարկել են: Մարդկանց, գլխավոր՝ «ում ընտրել» հարցից բացի, հուզում է նաև՝ ինչպես արդար ընտրություններ ապահովել, ընդհանրապես, գնալ ընտրություններին, թե ոչ: Եվ ահա «Անկախն» առաջիկա համարներում հարցազրույցներ կունենա քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների և իրավապաշտպանների հետ՝ փորձելով ներկայացնել այս հարցերի պատասխանները:
Ադրբեջանի արտգործնախարարի հետեւյալ հայտարարությունը հատուկ դիտարկման եւ վերլուծման անհրաժեշտության առաջ է կանգնել. «Միանգամայն համոզված եմ, որ եթե Ռուսաստանը հարցով զբաղվի ամենայն լրջությամբ, ստատուս քվոն կփոխվի, տարածաշրջանում կվերականգնվի կայունությունը և կապահովվի Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը»։
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը.Անցյալ տարվա նոյեմբերին ամերիկացիներն ընտրեցին նախագահի առավել անհավանական թեկնածուին՝ Դոնալդ Թրամփին: Նա ձեր պատկերացրած քաղաքական գործիչը չէ: Որպես հաջողակ և հայտնի գործարար, նա սովոր է հանպատրաստից ելույթներ ունենալ և հավանություն չտալ որևէ կոնկրետ ուղղության: Հաշվի առնելով Թրամփի նախագահության հակասական բնույթը՝ կտրուկ փոփոխությունների կարող են ենթարկվել ներքին և արտաքին հարաբերությունները: Նախագահ Թրամփն արդեն վերանայել ...
Ասում են՝ ինչպես տարին դիմավորես, այնպես էլ կանցկացնես: Գուցե նաև դրանով է պայմանավորված հայերիս` Նոր տարին մեր իրական հնարավորությունները մի քանի անգամ գերազանցող ճոխությամբ նշելու ձգտումը: Թվում է՝ եթե տարին լի սեղանով և հարազատներով շրջապատված ենք դիմավորել, այդպես էլ պետք է անցկացնենք: Բայց իրականում ամեն անգամ Նոր տարին դիմավորում ենք պարտքերով, լավագույն դեպքում՝ դատարկ գրպանով, տանտիրուհիները՝ հոգնած, շնչակտուր, խոհանոցից դուրս գալու ու մի քանի րոպե հանգստանալու երազանքով, բոլորս՝ անհանգիստ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: