Գլոբալացող աշխարհը, ի թիվս մի շարք դրական ու բացասական կողմերի, ունի մի դրական կողմ։ Ի տարբերություն նախորդ ժամանակների՝ մեծացել է մեր մոլորակում շրջելու, այլ ժողովուրդների կյանքը, վարքն ու բարքը տեսնելու հնարավորությունը։ Մի կողմից՝ սա կարող է վտանգավոր թվալ, ինչպես, օրինակ՝ Խորհրդային Միության տարիներին էր․ վարագույրից այն կողմ տեսնել չէր կարելի, որպեսզի ներսում համապատասխան փոփոխությունների պահանջ չառաջանար։ Բայց ճամփորդելու մյուս լավ կողմն էլ այն է, որ որքան շատ ես աշխարհ տեսնում, այնքան ավելի ...