Հայերեն   English   Русский  
Էսսե
Այժմ նույնիսկ աշխարհի ամենաանտեղյակ մարդը գիտի, որ Թուրքիան «Իսլամական պետության» գլխավոր մեղսակիցնէ։ Թուրքիայի հանցագործությունը փաստող անհամար հրապարակումներ են եղել համաշխարհային լրատվամիջոցներում: Զարմանալի է, բայց կա մի ամերիկացի դեսպան, որ կարծես թե անտեղյակ է Թուրքիայի կործանարար դերակատարության մասին տարածաշրջանում, ոչ միայն Սիրիայում ու Իրաքում, այլ նաև Արցախում...Ինչպե՞ս կարող է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Նահանգների դեսպանը այդքան անտեղյակ ...
Դեկտեմբերը 9-ը այսուհետև նշվելու է իբրեւ հայկական նախաձեռնությամբ միջազգային ընտանիքի կողմից որդեգրված ՄԱԿ-ի օրացույցում ներառված հատուկ օր: Այս տարվա սեպտեմբերին 11-ին ՄԱԿ-ի գլխավոր համագումարի կողմից ընդունված բանաձեւը, որի նախագիծը ներկայացրել էր ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը, դեկտեմբերը 9-ը հռչակում էր ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր:Նման բանաձեւի ամրագրման մեջ հայկական առնչությունների ընդգծման փորձը հետեւյալ մեկնաբանությունների առիթ է տալիս.
Անցյալ ամիս իմ խմբագրականում տեղեկացրել էի «Զոգբի» հետազոտական կենտրոնի իրականացրած հարցախույզի արդյունքների մասին, ըստ որի՝ ամերիկյան հասարակության միայն 35 տոկոսն է տեղյակ Հայոց ցեղասպանության մասին: Ես կարծում էի, որ դա ցածր ցուցանիշ է՝ ակնկալելով, որ ավելի մեծ թվով ամերիկացիներ պետք է իրազեկված լինեին Հայոց ցեղասպանության մասին:Որոշ ընթերցողներ իրավացիորեն մատնանշեցին, որ 35 տոկոսը ամենևին էլ ցածր ցուցանիշ չէ, քանի որ. 1. ԱՄՆ-ի ավելի քան 300 միլիոնանոց բնակչության մեկ երրորդը նշանակում է, որ ...
Տարբեր երկրների ղեկավարները տարիներ շարունակ շողոքորթում էին Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ փորձելով նրան իրենց կողմը գրավել: Նրանք այնքան փառաբանեցին Թուրքիայի նախագահին, որ շռայլ գովեստները խելքահան արեցին նրան: Իբրև նեոօսմանյան կայսրության ինքնակոչ Մեծ սուլթան, Էրդողանն սկսեց միջամտել հարևան երկրների ներքին գործերին և բանտարկել իր երկրի քաղաքացիներին, որոնք համարձակվում էին հայտարարել, որ սուլթանը մերկ է...
Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից սիրիական պատերազմի նոր մագլցողականություն ապահովող քայլ է եւ իբրեւ այդպիսին այլապես էլ դժվար մեկնաբանելի: Դեպքից ընդամենը մի օր առաջ Անկարայի կողմից կատարված հայտարարությունների տարողության բարձրացումը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի պահանջը հիմնվել էին Անկարայի հովանավորյալ Սիրիայի թուրքմենների հանդեպ Մոսկվայի իրականացրած զինվորական գործողությունների երեւույթի վրա:
Փարիզը ցնցած ահաբեկչական ալիքը Ֆրանսիայի սահմաններից շատ արագ դուրս եկավ եւ համակեց ամբողջ աշխարհը: Այն թերահավատությունը` թե իսլամական ծայրահեղականության տարազի տակ կիրառվող արշավանքները մնալու են սահմանափակված Միջին Արեւելյան երկրներում եւ նոր խալիֆայապետություն հաստատելու կոչված ահաբեկիչները չեն վերածվելու վերահսկողությունից դուրս եկող գործիքների, հիմնովին շրջվել է ներկա պահի դրությամբ:Նոր աշխարհակարգի ձեւավորման մասին են վերլուծումների ընդհանուր ընդգծումները: Եւ այս առումով հետեւյալ պատկերը նախանշում ...
Վայրէջք կատարող ինքնաթիռի պատուհանից նայելիս թվում է, թե քաղաքի մանրակերտին եմ նայում. ամեն ինչ այնքան կարգ ու կանոնով և կատարյալ է դասավորված, որ թվում է` իրական կյանքում այդպես հնարավոր չէ: Թոքերի նմանվող եզրագծով հսկայական անտառներ, ասես քանոնով գծված կանաչ դաշտեր, կոկիկ դասավորված միանման շենքեր ու միագույն կոնտեյներների ու ավտոմեքենաների կանոնավոր դասավորությամբ գործարաններ: Երևանի ու հայաստանյան մյուս քաղաքների անկանոն տեսքին սովոր մարդուս անհավատալի է թվում, որ խոշոր բնակավայրը կարող է ունենալ ...
Թվում է, որ սիրիական պատերազմին ռուսական օդուժի միջամտությունն առաջնորդվում է հարցի լուծման փուլային տարբերակի եղանակով: Խոսվում է սիրիական կառավարական ուժերի առաջխաղացման, որոշ շրջանների ազատագրման, ԻՊ-ի հսկայական կորուստների մասին, միաժամանակ սակայն գետնի վրա ուղղակի բեկումնային պահ եւ կայծակնային կտրուկ փոփոխությունների իրավիճակ չի պարզվում: Փուլայինի վարքագծի մեջ ներառվում են ծովեզերյա Սիրիան, այն դարպասող շրջաններն ու ռազմավարական այլ կետեր վերահսկողության տակ առնելու զինվորական քայլերը. մինչ ...
Երբ առաջին անգամ եղա Ամերիկայում, մի բան հասկացա, որ մշտապես այդտեղ ապրել չեմ կարող: Խնդիրը բնավ այն չէր` կկարողանամ այդտեղ ապրուստի միջոց հայթայթել, թե ոչ, այլ այն, որ անհնարին է ինձ համար ապրել այնտեղ, որտեղ ինձ միշտ հյուր եմ զգալու: Ես չեմ կարող միշտ ապրել ուրիշի տանը` ընդմիշտ կրելով երկրորդ կարգի մարդու պիտակը: Էլ չեմ խոսում կարոտախտի և հուսալքության մասին, որոնք ընդմիշտ թունավորելու են հոգիս:Այն 5 տարում, ինչ ապրեցի այնտեղ իմ երկրորդ այցի ընթացքում, չհանդիպեցի մերոնց մեջ անկեղծ ուրախ և անհոգ ...
ՄԻԵԴ-ի դատավճռի հակասական մեկնաբանություններն ու արձագանքները քաղաքականորեն հասկանալի են։ Պարզ է, որ Անկարան նախ պիտի շտապեր ցնծությամբ դիմավորելու վճիռը, ընդհուպ հայտարարելու, որ հայության հարյուրամյա ստաբանությունը այս ձեւով աւարտվեց
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: