Հայերեն   English   Русский  
Էսսե
Աշխարհի 152 երկրների «Մարդու ազատության ցուցանիշի» վերջին զեկույցում Հայաստանին զարմանալիորեն բարձր վարկանիշ է տրվել: Ուսումնասիրությունը համատեղ իրականացվել է Վաշինգտոնի Կատոյի ինստիտուտի, Վանկուվերի Ֆրեյզերի ինստիտուտի և Բեռլինի Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն ազատության հիմնադրամի կողմից: 108 էջանոց համապարփակ զեկույցը երկրները դասում է ըստ քաղաքացիներիանհատական, քաղաքացիական և տնտեսական ազատությունների:
Առ այս պահը չի հստակացվել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի օգոստոսի 11-ին Թուրքիա կատարելիքայցի հետաձգման պատճառները։
Զարմանալի է, որ ժամանակակից տեխնոլոգիաների մեր դարում և էլեկտրոնային սարքերի միջոցով բոլորի տրամադրության տակ եղած տեղեկատվության հորձանուտում ավելի ու ավելի դժվար է, իսկ երբեմն էլ՝ անհնարին, իրողությունը տարբերել կեղծիքից:Համացանցը, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ իր անսահման ռեսուրսներով, կարող է օրհնություն կամ անեծք լինել, երբ որևէ մեկը փորձում է պարզել այս կամ այն հոդվածի իսկությունը:
Վերջին բանը, որ այս օրերին անհրաժեշտ է վիճահարույց նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ ևս մեկ բանավեճն է: Մյուս կողմից, Թրամփը երբեք չի խուսափել բանավեճերից և, ամենայն հավանականությամբ, կողջունի ցանկացած ծանուցում՝ դրական թե բացասական, քանի դեռ նրա անունը հայտնվում է խորագրերում:Թրամփն իր հանրածանոթ անվան և անմիջականության շնորհիվ գլխավորում է Միացյալ Նահանգների նախագահի 17 հանրապետական թեկնածուների մեծ դաշտը՝ ըստ վերջին պաշտոնական հարցումների:Մի քանի տարի առաջ, երբ Թրամփը համաձայնեց իր անունը տալ ...
Երբ V դարասկզբին Հայաստանում եկեղեցաշինությունը մեծ թափ առավ, դա ոչ միայն ցանկալի էր, այլև ժամանակի կարևոր պահանջներից մեկը, քանի որ պայմանավորված էր գրերի գյուտից հետո գիտա-ուսումնական լայնածավալ գործունեության մեկնարկով: Չէ՞ որ եկեղեցին այն ժամանակ ոչ միայն հոգևոր ոլորտի պատասխանատուն էր, այլև կրթական, լուսավորչական:Այն ժամանակ էլ եկեղեցիները հիմնականում կառուցվում էին անհատական նվիրատվությունների շնորհիվ, ընդ որում ոչ միայն եկեղեցու շնորհիվ իրենց անունը սերունդներին թողնելու անձնական նկատառումով, ...
Միայն անցյալ ամիս իր կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը կորցնելուց հետո նախագահ Էրդողանը գիտակցեց, որ հարևան Սիրիայում վտանգավոր ահաբեկիչներ կան, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:Զարմանալիորեն, սրանք այն նույն ահաբեկիչներն են, որոնց Անկարան վաղուց զինել և աջակցել է Սիրիա ներթափանցելու համար և բժշկական օգնություն ցուցաբերել թուրքական հիվանդանոցներում: Ըստ գնահատականների՝ 25 հազար օտարերկրյա և հազար թուրք ջիհադիստներ են անցել Թուրքիայի սահմանը վերջին տարիներին՝ փորձելով տապալել ...
Թուրքիայի տարածքում կատարված Սուրուչի գործողությունը միջադեպերից եւ ռմբահարումներից առանձնանում է եւ նոր իրավիճակի նախաբանի հանգամանք է ստանում:
Հունիսի 19-ից ի վեր ծավալված իրադարձությունները շատերի մոտ հիացմունք, ոմանց մոտ հիասթափություն առաջացրին, ոմանց մոտ էլ` երկուսը միաժամանակ: Սակայն նախորդ երկու շաբաթվա իրադարձությունները մի անհերքելի բան ապացուցեցին. երկիրը երկիր է դառնալու միայն և միայն անկախության սերնդի միջոցով և ջանքերով: Ընդ որում, սա այն բացառիկ դեպքն է, երբ միջին ու ավագ սերնդի խորհուրդներին ոչ միայն չպետք է լսել, այլև նրանց հնարավորինս մեկուսացնել է պետք երկիրը երկիր սարքելու գործընթացներից:
Երբ տասն օր առաջ մի խումբ երիտասարդներ ինքնաբուխ կերպով հավաքվեցին Երևանի Ազատության հրապարակում՝ դեմ արտահայտվելու էլեկտրաէներգիայի սակագնի նախատեսվող բարձրացմանը, ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նրանց բողոքի ակցիան բուռն արձագանքի կարժանանա ամբողջ աշխարհում:Ի զարմանս բոլորի, փոքր հավաքը սնկի պես աճեց մի քանի հազար, հիմնականում երիտասարդների հավաքի, որոնք երթով շարժվեցին ու գրավեցին մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը՝ Մարշալ Բաղրամյան պողոտան, որտեղ գտնվում են Նախագահի նստավայրը, Ազգային ...
Հունիսի 15-ին Քըրք Քըրքորյանի մահվանից հետո հազարավոր լրագրողներ ընդգծեցին նրա զարմանահրաշ նվաճումները բիզնեսի աշխարհում և հսկա ավանդը բարեգործության բնագավառում: Սակայն, այդ լրագրողները երբեք չէին հանդիպել այս մեծանուն մարդուն, քանի որ նա հազվադեպ էր հարցազրույցներ տալիս լրատվամիջոցներին:Գրեթե երեք տասնամյակ աշխատելով Քըրքորյանի հետ որպես «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ և Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, կցանկանայի իմ անձնական հարգանքի տուրքը մատուցել այս գթասիրտ ամերիկահային և հրաշալի անձնավ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: