Հայերեն   English   Русский  
Էսսե
Շրջադարձային փոփոխությունների ժամանակակից աշխարհում միջազգային հանրությունը և առանձին պետություններ հաճախ չեն կարողանում լուծում տալ այնպիսի խնդիրների, որոնք առաջին հայացքից թեև ոչ հրատապ են թվում, սակայն դրանց լուծմանը խիստ կարևոր նշանակություն է տրվում:Ցեղասպանության կանխարգելումը նման խնդիրներից մեկն է: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ազգը բարոյական պատասխանատվություն է զգում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում իր ներդրումն ունենալու ...
Վերջին տարիներին, երբ աշխարհասփյուռ հայերն սկսեցին ծրագրել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումը, նրանք երկու հիմնական մտահոգություն ունեին՝ ինչպիսի՞ միջոցառումներ ձեռնարկել, որոնք առավելագույնս պատշաճ լինեն այս մեծաշուք առիթով, և ինչպե՞ս թաքցնել իրենց ծրագրերը թուրքական կառավարությունից, որպեսզի այն չկարողանա խափանել կամ ձախողել դրանք:
Ապրիլի 12-ին Վատիկանում արձանագրվածը Հայոց ցեղասպանության 100-ամյակի ընդհանուր շրջագծում կարող է բնորոշվել իրադարձային հանգամանքով:Հայկական գործոնը` իր պետական, հոգեւորական եւ դիվանագիտական բարձրագույն մակարդակներով ծրագրավորված եւ համակարգավորված արդյունավետ աշխատանքի արգասիքը ապահովեց անցյալ կիրակի քրիստոնյա աշխարհի կենտրոնատեղում:
Հաշվի առնելով Ֆրանցիսկոս պապի անկեղծությունը՝ զարմանալի չէր, որ նա բացահայտորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում ապրիլի 12-ին մատուցած պատարագի ժամանակ:Միակ մարդը, որ լրիվ անտեղյակ էր Պապի իրական մտադրությունների մասին, Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Փաչաջին էր, որը երկու շաբաթ առաջ հոխորտալով հաղորդել էր թուրքական մամուլին, թե ինքը համոզել է Հռոմի պապին՝ մերժել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ բոլոր հայկական խնդրանքները:Թուրք դեսպանը հայտարարեց, թե իրեն հաջողվել ...
1988-ի մարտի 8-ը նման չէր հայ կանանց համար նախորդ և հետագա տարիների այդ տոնական օրվան: Ծաղիկներ ու նվերներ ստանալու, իրենց հասցեին հաճոյախոսություններ լսելու փոխարեն, ինչն ավանդական էր դարձել, նրանք սուգ էին անում և իրենք էին ծաղիկներ դնում Սումգայիթի նահատակների հիշատակին:
Ինքն իրեն ավելի օսմանցի, քան հայ զգալուց ընդամենը մի օր հետո, Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականը հետեւյալ հայտարարությունն արեց. «Ես ասել եմ, որ ինքս ինձ հայ լինելուց ավելի օսմանցի եմ զգում: Ես ազգայնական չեմ, սակայն երբ 1915-ի մասին խոսք է գնում, ես օգտագործում եմ «Հայոց ցեղասպանություն» եզրը: Ես կարծում եմ, որ դա ցեղասպանություն է, որովհետեւ ցեղասպանություն եզրը եւ 1915-ին տեղի ունեցածը համընկնում են: Ցեղասպանությունը ոչ թե պատմական, այլ իրավական եզր է»:
Եթե ամիսներ առաջ ցանկանում էի ինքս էլ անմոռուկ-կրծքանշան ձեռք բերել, ինչպես և շատերը, հարցուփորձ էի անում, թե որտեղից կարելի է գնել կամ վերցնել, ապա այսօր ոչ միայն չեմ ուզում այդ կրծքանշանը, այլև որևէ տեսքով անմոռուկ ունենալու մասին միտքն անգամ մերժում եմ:
Վերջերս բախտ ունեցա լինելու պատմական Հայաստանի Տիգրանակերտ քաղաքում` ներկայիս Դիարբեքիրում: Ամենևին էլ զարմանալի չէ, որ շատ կարճ ժամանակ անցկացնելով հանդերձ հասցրեցի սիրել ու նույնիսկ կարոտել որքան հարազատ, այնքան էլ խորթ թվացող քաղաքը: Երբ մտնում ես Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի, զգում ես, որ գտել ես տարիներով փնտրած մի օազիս, մի ապաստան, որը միշտ կանչել է քեզ:
ՀայաստանիՀանրապետությանԱզգայինժողովի կողմից հույների եւ ասորիների ցեղասպանությունների վերաբերյալ բանաձեւի միաձայն քվեարկությամբ, մեր երկիրը դարձավ երրորդը, որը ճանաչում է այս ցեղասպանությունները:
Արդարացի է ժողովրդային ակնկալությունը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակը իրավամբ պետք է նոր բարձրակետ նվաճի եւ արտակարգ հնչեղություն ապահովի իր տարողունակությամբ եւ թողած արձագանքներով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: