Հայերեն   English   Русский  
Էսսե
Հայաստանում մարտի 8-ին մեկնարկում է կանանց միամսյակը: Մինչև ապրիլի 7-ը ձգվող մեկամսյակը, սակայն, միայն շնորհավորանքներ չի ենթադրում: Այն հրաշալի առիթ է ողջ հանրության ուշադրությունը հրավիրելու կանանց խնդիրների վրա: Չնայած ՀՀ սահմանադրությունն ամրագրում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև և սեռով պայմանավորված խտրականությունն արգելվում է, միևնույն է, կանայք մեր երկրում ունեն բազում խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:
Բոլորիս կյանքում լինում են ճակատագրական հանդիպումներ. իմ կյանքում այդ ճակատագրական հանդիպումը պիտի պատահեր Երևանի պետական համալսարանի բանասիրության բաժնում ուսանելուս տարիներին:Նոր էի ընդունվել համալսարան, դասն սկսված էր, ներս մտավ կապտականաչ, խորաթափանց աչքերով, բարեհամբույր հայացքով, մի տեսակ մանկան մաքրությամբ ու պարզությամբ մեզ նայող հայոց լեզվի դասախոսը և շատ անսպասելի հարց տվեց.
Անցյալ տարի օգոստոսին իմ գրած խմբագրականում նախազգուշացրել էի, որ ամերիկահայ համայնքը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ կբոյկոտեն «Անհեսեր բուշ», «Բոինգ», «Շևրոն», «Ինթըրփրայս ռենթ է քար», «Ջեներալ էլեկտրիկ», «Գոլդման սաքս», «Գուգլ», Լոս Անջելեսի օդանավակայան, Ֆուտբոլի ազգային լիգա, Օքլենդի նավահանգիստ և «Յունայթեդ էյրլայնս» ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները, եթե նրանք չեղյալ չհամարեն իրենց պայմանագրերը Թուրքիայի տխրահռչակ լոբբիստական վարձու ընկերություններից մեկի՝ «Գեբարդ գրուպի» հետ:
Անկարան Գալիպոլիի հակաքայլով պարզ դարձրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումների չեզոքացման միտող իր քաղաքականությունը: Գալիպոլիի 100-ամյակի նշման պաշտոնական հայտարարությունից հետո էր միայն, որ պաշտոնական Անկարան հստակեցրեց՝չպիտի ընդունի Հայոց ցեղասպանության 100-ամյակի երեւանյան նշմանը ներկա լինելու ՀՀ նախագահի հրավերը:
Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը վերջերս մի ջախջախիչ հոդված գրեց՝ «Համաշխարհային հրեականությունը չի կարող գործիք դառնալ հակահայ քարոզիչների ձեռքին» վերնագրով: Նա քննադատեց բոլոր նրանց, ովքեր իրականացնում են նման քարոզչություն՝ գրելով «պատվիրված և միակողմանի հոդվածներ... շահադիտական նկատառումներով»:
Ընթացիկ տարվա առաջին ամիսը հատկանշած իրադարձությունները մտածելու տեղիք են տալիս, որ մեր թշնամիները պետական մակարդակներով բազմաթիվ նոր ուղղություններով ձեռնարկել են շատ աշխույժ պայքար՝ հանրային կարծիքը կողմնորոշելու եւ հայկական պետությունների ուշադրությունը շեղելու քաղաքականության:
Դարդանելի 100-ամյակի նշման վերաբերյալ պաշտոնական Անկարայի հայտարարությունը բոլորովին հանկարծակի չէ: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատարներն այս հոբելյանի մասին տարբեր առիթներով ակնարկություններ էին անում եւ նշման որոշ նախաբան փոխանցում:
Տարեսկիզբը հայության համար հատկանշվում է քաղաքական բավական ուշագրավ եւ կարեւոր մի իրադարձությամբ: Ձայնը հնչեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետության կողմից: Պաշտոնական Մոնտեվիդեոն հանդես է գալիս նման հա յտարարությամբ, հայության ամենահրատապ խնդրի շուրջ շատ կարեւոր նախանշում կատարելով:
Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում միլիոնավոր մարդիկ նշում կամ պատրաստվում են նշել Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Վերջին տարիներին այս տոնի նկատմամբ անտարբեր չեն նույնիսկ մահմեդական երկրները, որտեղ կարելի է տեսնել ամանորյա և ծննդյան զարդարանքներ, լույսեր, տոնածառներ, տոնավաճառներ: Այս երկրների թվում բացառություն չէ նաև Թուրքիան, որտեղ քրիստոնյա փոքրամասնությունների համայնքներ կան, այդ պատճառով էլ Սուրբ Ծնունդը շարունակում է նշվել այն էլ երկու տարբեր օրեր` դեկտեմբերի 25-ին և հունվարի 6-ին: Քրիստոնյա ...
RT-ի գլխավոր խմբագիր, «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական միջազգային գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի զրույցը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ, որը հարկադրաբար գտնվում է Լոնդոնում` Էկվադորի դեսպանատանը, քանի որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները նրան ձերբակալությամբ են սպառնում: Ասանժն ինքն է վճռականորեն խորհուրդ տվել հարցազրույցը հրապարակել, քանի դեռ ուշ չէ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: