Ասում են՝ ինչպես տարին դիմավորես, այնպես էլ կանցկացնես: Գուցե նաև դրանով է պայմանավորված հայերիս` Նոր տարին մեր իրական հնարավորությունները մի քանի անգամ գերազանցող ճոխությամբ նշելու ձգտումը: Թվում է՝ եթե տարին լի սեղանով և հարազատներով շրջապատված ենք դիմավորել, այդպես էլ պետք է անցկացնենք: Բայց իրականում ամեն անգամ Նոր տարին դիմավորում ենք պարտքերով, լավագույն դեպքում՝ դատարկ գրպանով, տանտիրուհիները՝ հոգնած, շնչակտուր, խոհանոցից դուրս գալու ու մի քանի րոպե հանգստանալու երազանքով, բոլորս՝ անհանգիստ ...