Ռուս-թուրքական մերձեցման ներկա գործընթացի շրջանակներում բոլորովին անակնկալ չպետք է ընկալել պաշտոնական Մոսկվայի անունից խոսող ՌԴ-ի արտգործնախարարի այն հայտարարությունը, որի համաձայն Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ապաարգելափակման հարցում։ Բառացի. «Այն, որ Թուրքիան կարող է խաղալ դրական դեր, ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաարգելափակումը, ապահովելով նորմալ տնտեսական փոխհարաբերություններ տարածաշրջանում, դա նույնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»։