Հայերեն   English   Русский  
Էսսե
Սեւրը մեզ համար համազգային պահանջատիրության իրավական հիմքն է, որը պայմանականորեն զուգորդվել է Միացյալ Հայաստանի սահմանները ճշտած Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հետ:
ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվում է նախագահական կառավարման մոդել: ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հուլիսի 30-ին հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներ ու ազատություններ, կառավարման համակարգ, դատական իշխանություն, տեղական ինքնակառավարում եւ հանրաքվե բաժիններից:
Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը Հայաստանում նոր իրողության սահմանագիծ է դառնում, իրողություն, երբ կարծիքներն ու մտածողությունը, արժեքներն ու սկզբունքներն ասես գլխիվայր շուռ են գալիս՝ ստեղծելով հայելային իրականություն:
Արցախյան հարցի ուղղությամբ Ադրբեջանի նախագահի ելույթը իր երկրի կառավարության նիստում, շատարագհայացքով մի քանի մտքերէուրվագծում: Բայց նախ` Ալիեւի ամփոփած բանաձեւը, ուր պետք է հատուկ ուշադրություն կենտրոնացնել բովանդակայինին առընթեր ոճին եւ օգտագործված քաղաքական եզրաբանությանը:«Հակամարտությունը պետք է կարգավորվի կարճ ժամանակում, ստատուս քվոն պետք է փոխվի: Հակամարտության կարգավորման միակ տարբերակը փուլային տարբերակն է»:
Մոսկվա -Անկարա հարաբերությունների շրջադարձի պաշտոնականացումը ակնկալելի էր: Փաստորեն, ներողություն խնդրելու թատերական ներկայացումը ուներ իր նախապատրաստությունը: Մնացյալը ցուցադրական պարանաձգություն էր, նախ Մոսկվայից ասելու համար, որ «ներողություն խնդրող» նամակ են ստացել նախագահ Էրդողանից, հետո Անկարայից ներքին սպառման համար առավելաբար անուղղակիորեն հերքելու ներողություն բառի օգտագործումը, ապա Մոսկվայի կողմից վերստին պաշտոնապես հայտարարելը, որ ներողություն բառը օգտագործվել է գրավոր նամակում, հետո ...
- Հուլիսի 5-ն ի՞նչ օր է, որ ոչ աշխատանքային է:- Սահմանադրության օրն է:- Սահմանադրությո՜ւն, սահմանադրությո՜ւն: Ի՞նչ է մեզ տվել էդ սահմանադրությունը: Եղած-չեղած մի հաշիվ է:
Արցախյան հակամարտության բանակցային փուլերի թեւակոխումը զգալիորեն արագէ ընթանում: Շատ կարճ ժամանակներ են իրարից բաժանում Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը եւ հիմա էլ, ըստ երեւոյթին, շուտով Պետերբուրգն ու Փարիզը: Վերլուծաբանական գրականությունը անընդհատ խոսում է փոխզիումների տարբերակների, անժամկետ հանրաքվեներ կազմակերպելու, ուժերի հեռացման, տարածքների կարգավիճակի, խաղաղապահ ուժերի տեղակայման եւ լուծման հնարավոր տարբերակների մասին:
Մինչ ամբողջ աշխարհի հայությունը ցնծության մեջ էր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի դեպի առաջին քրիստոնյա երկիր պատմական «ուխտագնացության» առիթով, մարդկանց մեծ մասը տեղյակ չէր Վատիկանում կուլիսների հետևում մինչ նրա այցը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ծավալված քննարկումների մասին:
Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցելության առիթով կատարած հայտարարությունները, ընդհանուր առմամբ, թե՜ հայկական եւ թե՜ միջազգային պետական, հասարակական եւ լրատվական լուսարձակները կենտրոնացրեցին Ցեղասպանության բնորոշման վրա:
Հաստատված է արդեն, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպումը կկայանա հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում: Ըստ հրապարակված լրատվությունների, հանդիպմանը կնախորդի ՌԴ նախագահի առանձնազրույցը` երկու նախագահների հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: