Արցախյան հակամարտության
վերջին իրադարձությունների քննարկմանը հատկացված Վիեննայի հանդիպման մասնակիցների ձեւաչափը
արտակարգ է: Հանդիպումը ո՛չ միջնախարարական է, ո՛չ միջնախագահական, ո՛չ էլ կողմերի
նախագահների եւ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների մակարդակով միայն: Մասնակիցների
շարքը չէր փակվել նույնիսկ ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցչով: