Գիտնականները չեն դադարում կրկնել, որ ամառվա տապին ամենաարդյունավետ զովացուցիչ ըմպելիքը տաք թեյն է: Գիտական տեսանկյունից, իսկապես, տաք ըմպելիքները ամռանը շատ օգտակար են. լեզվի համային ազդակները գլխուղեղին հայտնում են, որ օրգանիզմում ջերմության աղբյուր կա: Գլխուղեղն այդ ինֆորմացիան փոխանցում է գեղձերին, քրտնարտադրություն է սկսվում և մարդը սկսում է ավել քիչ ջերմություն զգալ: Բայց ինչ ուզում է լինի՝ այս մեթոդը այնքան էլ տարածված չէ, քանի որ հեշտ չէ կիզիչ արևի ներքո մտածել տաք թեյի մասին: