«Ռաֆայելո» սիրում ենք, սակայն երբեմն տուփի պարունակությունը քիչ է թվում, իսկ հաճույքը երկարաձգելու գայթակղությունը խիստ մեծ է: Կա բաղադրատոմս, ըստ որի՝ կարելի է ցանկացած ժամանակ տանը պատրաստել սիրած անուշեղենը: Բացի այդ, տնական պայմաններում պատրաստվածը զերծ կլինի կոնսերվանտներից ու ոչ այնքան օգտակար նյութերից , որոնք ավելացնում են արտադրողները: