Հայերեն   English   Русский  
ԱՆՑՅԱԼԻՑ
Մամիկոնյանների տոհմը, համաձայն զորանամակի, ընդամենը 1000 զինվոր էր տալիս հայոց բանակին: Չնայած դրան՝ Մամիկոնյանները մեծ դեր են ունեցել հայոց պատմության մեջ: Մամիկոնյանների ծագման մասին տարբեր վարկածներ կան: Համաձայն պատմահայր Մովսես Խորենացու՝ Մամիկոնյանները Հայաստան են եկել Ճենաց աշխարհից: Մեկնաբանելով Խորենացու մեջբերումը՝ ուսումնասիրողների մի մասը Մամիկոնյաններին չինական ծագում է վերագրում, ուրիշները համարում են, որ նրանք Ճենիք գավառից են, ոմանք էլ՝ նրանց երկարմատ են կարծում՝ առաջարկելով վարկած, ...
Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՚ս-Անհետ կորել, անցել է չար մշուշի պես:Վահան Տերյան
Ղրիմի թերակղզին պատմական Հայաստանից դուրս գտնվող և հայերով խիտ բնակեցված տարածքներից է եղել: Հայերն այնքան շատ էին Ղրիմում, որ թերակղզին միջնադարյան աղբյուրներում հաճախ կոչվում էր նաև Ծովային Հայաստան:
Կան քաղաքներ, որոնք ուրույն մշակույթ ունեն, և դժվար է խոսել այդ քաղաքների ազգային պատկանելության մասին. օրինակ՝ Բաքուն, Թիֆլիսը, Ստամբուլը, Օդեսան…
Օրբելյանների իշխանական տոհմը հսկայական դերակատարություն է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև հարևան Վրաստանում:
Սյունյաց իշխանական տունը սերել է Հայկ Նահապետի որդի Սիսակից, այդ իսկ պատճառով պատմությանը հայտնի է նաև Սիսակյան տոհմանունով: Հայկ նահապետը Հայոց Ձորի ճակատամարտից հետո հայոց երկիրը բաժանեց իր զարմի միջև: Սիսակին բաժին հասավ Սյունյաց աշխարհը, և Սիսակի սերունդները՝ որպես աշխարհակալ, Սյունիքում իշխեցին վաղնջական ժամանակներից մինչև XII դարը:
Առավո՛տ լուսո,Արեգա՛կն արդար,Առ իս լույս ծագեա՜:Բղխու՜մն ի հորե,Բղխեա՜ ի հոգվույսԲան քեզ ի հաճույս...
2017 թվականը չինական օրացույցով աքլորի տարի է: Եկեք աքլորի հետ ճամփորդենք հայոց պատմության քառուղիներում և տեսնենք, թե աքլորի կանչն ինչ է ավետել կամ ինչ իրադարձություններ է գրանցել մեր պատմության ժամանակագրության մեջ:
Շատ հայեր են գահ բարձրացել օտար երկրներում, աչքի ընկել ռազմի, գիտության, պետության կառավարման ասպարեզներում: Եղել են նաև դեպքեր, երբ հայոց գահին բազմել են օտարներ, անգամ՝ ամբողջ մի ժամանակաշրջան կառավարել Հայաստանը:
Հայոց պատմության մեջ հսկայական դերակատարություն է ունեցել Հեթումյանների տոհմը: Առաջին Հեթումյանը, որի մասին հայ պատմագիտությունը մեզ փաստեր է հաղորդում, Օշին իշխանն է, որ 1073 թ., խույս տալով սելջուկ-թուրքերի հալածանքներից, գերդաստանով Արցախից տեղափոխվեց Լեռնային Կիլիկիա: Օշին Հեթումյանին Կիլիկիայում հյուրընկալեց Ապլղարիբ Արծրունին, որ նրան պարգևեց Լամբրոն ամրոցը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: