Հայերեն   English   Русский  
ԱՆՑՅԱԼԻՑ
Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո, 1375 թ. «Հայոց թագավոր» տիտղոսն անցավ Կիպրոսի Հակոբ Ա թագավորին: Նրա ժառանգներն այդ տիտղոսը կրեցին մինչև 1489 թ.` Գորնարիոն թագուհու մահը: Հակոբ Երկրորդի նախորդը` Շառլոտա թագուհին, Կիպրոսի գահը հանձնեց իր եղբորորդուն` Կառլոս Պատերազմիկին, որը Սավոյայի դուքսն էր: Իտալիայում թագավորող Սավոյան տան թագավորները մինչև 1946 թ., ի թիվս այլ տիտղոսների, կրում էին նաև «Հայոց թագավոր» տիտղոսը:
«Նրա անունը պետք է դրվի ոչ միայն եզդի, այլև նշանավոր հերոսների անունների հետ միևնույն շարքում»:Թովմաս Նազարբեկով
Արցախը հայոց արևելյան միջնաբերդն է: Իսկ Արցախի ռազմաքաղաքական և հոգևոր-մշակութային պատմության մեջ անուրանալի է Հասան-Ջալալյանների տոհմի նշանակալի դերը:
Հայաստանում շատերը թյուր պատկերացում ունեն Թուրքիայի Հանրապետության, Արևմտյան Հայաստանի մասին: Հաճախ եմ լսել կարծիքներ, թե իբր Արևմտյան Հայաստանի հողերը գրեթե բնակեցված չեն, Թուրքիան հետամնաց, ագրարային երկիր է: Շտապեմ հիասթափեցնել:
Եվրոպական որևէ այլ երկիր թերևս այնքան հյուրընկալ չի եղել հայության նկատմամբ, որքան Ֆրանսիան: Իսկ հայերը Ֆրանսիայի տարածքում հայտնվել են դեռ վաղ միջնադարում: Աղբյուրների հավաստմամբ՝ 591 թ. հայազգի ոմն Սիմեոն եպիսկոպոս հյուրընկալվել է Տուր քաղաքի եկեղեցում: Այս փաստը վկայում է, որ այնտեղ բազմամարդ հայկական գաղութ է եղել:
Երբ մ.թ.ա. II դարում հայոց Արտաշես Ա Բարեպաշտ արքան (մ.թ.ա. 189-160) ձեռնամուխ եղավ Արտաշատ մայրաքաղաքի կառուցմանը, նրա խորհրդատուն այդ գործում հին աշխարհի հզորագույն ու տաղանդավոր զորավարներից մեկն էր՝ Կարթագենի տիրակալ Հաննիբալ Բարկան, որի խորհրդով նա իր մայրաքաղաքը կառուցեց Սաթենիկ թագուհու աչքի նմանությամբ…
Ֆրանսիացի բարոն Պիեռ դե Կուբերտենի ջանքերով 1200­ամյա ընդմիջումից հետո 19-րդ դարում «վերածնվեցին» Օլիմպիական խաղերը, որոնք սկիզբ էին առել դեռ Հին Հունաստանում մ.թ.ա 776­ին: Հին ժամանակների Օլիմպիական խաղերին բազմաթիվ մրզիկներ էին մասնակցում, որոնց թվում կային նաև անվանի հայեր:
1375 թ., երբ եգիպտական մամլուքները պաշարեցին և գրավեցին Կիլիկիայի հայկական թագավորության վերջին պատվարը՝ մայրաքաղաք Սիսը, հայոց Լևոն Զ Լուսինյան արքան (1373-1375) գերվեց: Եվրոպական շատ գահակալներ փորձեցին միջնորդել, որպեսզի Եգիպտոսի Մելիք Աշրաֆ սուլթանն ազատ արձակի հայոց թագավորին: Միայն Կաստիլիայի Խուան Ա թագավորը կարողացավ համոզել և փրկագնել Լևոնին՝ նրա համար վճարելով ոսկեջրած արծաթյա հրաշալի անոթ, ոսկյա սկիհ կափարիչով, չորս կտոր կարմիր մահուդ, 3000 կուղբի մորթի, որսորդական չորս բազե… Չնչին բան ...
Մ.թ.ա. 200 թ. Երվանդունյաց տոհմի կրտսեր ճյուղից ոմն Արտաշես սելևկյան բանակով մտավ Հայաստան, սպանեց հայոց Երվանդ Դ արքային, երկիրը դարձրեց օտարահպատակ և դարձավ Մեծ Հայքի սելևկյան կառավարիչ: Հակապետական ու ապազգային քայլ, որ կարելի է դավաճանություն համարել: Սակայն, 10 տարի անց նույն Արտաշեսն ապստամբեց սելևկյանների դեմ, Մեծ Հայքի անկախությունը հռչակեց և ամուր պետություն հիմնեց: Չնայած նա Երվանդունյաց արքայատոհմից էր, նրան հաջորդած գահակալները նրա անվամբ կոչվեցին Արտաշեսյան: Եվ Արտաշեսյանները (մ.թ.ա. ...
Մ.թ.ա. VII դարում Արարատյան թագավորությունը թուլացել ու պառակտվել էր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: