Հայերեն   English   Русский  
ԱՆՑՅԱԼԻՑ
Ձերբակալության օրը՝ հունիսի 2-ին, Գրիգոր Զոհրապը Cercle d’Orient ակումբում Թալեաթ փաշայի և Հալիլ բեյի հետ երեկո էր անցկացնում և քննարկում երկրի վիճակը: Կեսգիշերին Զոհրապը վեր կացավ, որ տուն գնա: Ոտքի է կանգնում նաև Թալեաթը, մոտեցնում Զոհրապին ու համբուրում այտը...
Հայերն Անգլիայում հաստատվել են վաղ միջնադարից: Ավելին՝ անգլիական հնագույն տարեգրությունում` «Անգլո-սաքսոնական քրոնիկոնում», որ IX դարի աղբյուր է՝ գրված Ալֆրեդ Մեծի թագավորության ժամանակ (871-899), նշված է. «Բրիտանիա կղզին ունի 800 մղոն երկարություն և 200 մղոն լայնություն: Այդ կղզում հինգ ազգություն կա` անգլիացիներ, բրիտներ, սքոթներ, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից և ի սկզբանե բնակվել են Բրիտանիայի հարավում»:
Հայերը Լեհաստանի տարածքում բնակվում են միջնադարից: 1045 թ.՝ Անիի Բագրատունիների թագավորության կործանումից հետո, հայության մի ստվար հատված արտագաղթեց հայրենքից և հաստատվեց Արևելյան Եվրոպայում: XIV դարում, երբ Զաքարյանների պետությունն այլևս չկար և Անի մայրաքաղաքը կործանվել էր երկրաշարժից, անեցիները մեծ մասամբ արտագաղթեցին երկրից և հաստատվեցին կա՛մ Ղրիմում, կա՛մ Լեհաստանում՝ այնտեղ ձևավորելով հոծ գաղթօջախ:
Թերթի անցած համարներից մեկում անդրադարձանք Երուսաղեմի թագավորության հայ թագուհիներին, որոնցից շատերը Երուսաղեմի թագավորության 200-ամյա պատմության մեջ նշանակալի դեր են ունեցել ինչպես անչափահաս թագաժառանգների խնամակալության, թագավորության կառավարման հարցում, այնպես էլ մարտի դաշտում:
Շահ Ջահանը շատ էր սիրում իր կնոջը, և Հեղինեի անժամանակ մահը նրան մեծ վիշտ պատճառեց: Իր սերը և կնոջ հիշատակն անմահացնելու համար, Շահ Ջահանը ձեռնամուխ եղավ մի հսկայական կառույցի ստեղծմանը: Շատ չանցած՝ Ագրայում վեր խոյացավ նշանավոր Թաջ Մահալը, որն այսօր շատերն իրավամբ աշխարհի ութերորդ հրաշալիք են համարում:
Հայ և պարսիկ ժողովուրդների պատմությունը շաղկապված է: Պարսից արքա Դարեհ Առաջինը մեծ դեր է խաղացել մ.թ.ա. VI դարի հայոց պատմության մեջ: Բավական է նշել, որ հենց Դարեհ Առաջինն է Բեհիսթունի ժայռին թողած իր եռալեզու արձանագրության մեջ առաջին անգամ Հայաստանը կոչել Արմենիա…
Հայոց տոնածիսական համակարգում առանձնահատուկ տեղ ունի հարսանեկան ծեսը: Ցավոք, մեր օրերում գրեթե վերացել է հայոց ավանդական հարսանիքը, օտար բարքերի ներխուժումը աղավաղել է այս ավանդական ծիսակատարություններից մեկը: Դրա վառ արտահայտությունն են ոչ միայն այսօրվա քաղաքային հարսանիքները կին թամադայով, այլև հայոց մեջ արմատացած կարմիր խնձորի մահմեդական սովորույթը:
Հայությունը դասեր չքաղեց Բեռլինի վեհաժողովից, առհասարակ՝ ռուս-եվրոպական դիվանագիտության կեղտոտ խաղերից, և սեփական ուժին ապավինելու փոխարեն դեռ տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքը օտար պալատների առաջ ազատություն և անկախություն էր մուրում, ինչի հետևանքը Հայոց ցեղասպանությունը եղավ…
Բագրատունիների տոհմը մեծ դեր է ունեցել հայոց պատմության մեջ: Նրանց արմատները հազարամյակների խորքից են գալիս, և պատկերացնել հայ միջնադարյան պատմությունն առանց Բագրատունիների անհնար է:
Աշխարհի ժողովուրդներից միայն հայերս դիցարանում ունենք հյուրընկալության և ընտանեկան օջախի պահապան աստվածություններ: Եվ, բնականաբար, հայը նմանվելով իր երկրպագած զորություններին, միշտ աչքի է ընկել իր հյուրընկալությամբ, ընտանիքի նկատմամբ մեծ նվիրումով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: