«Երկրին շատ պղինձ էր պետք, երկրին շատ պղինձ պետք էր տալ: Այս պայմաններում կենսական անհրաժեշտություն դարձավ տպագիր թերթի ստեղծումը Ալավերդում: 1931 թվականի գարնանն ինձ կանչեցին Կենտկոմ և ասացին, որ անձամբ ներկայանամ Կենտկոմի առաջին քարտուղար ընկեր Աղասի Խանջյանին: Նա ինձ ընդունեց իր փոքրիկ առանձնասենյակում, հետաքրքրվեց իմ առօրյայով, առողջական վիճակով, ապա ասաց. «Պատրաստվիր մեկնել Ալավերդի: Թերթ ենք ստեղծում, քեզ էլ խմբագիր ենք նշանակում,- գրել է Ռաֆիկ Շիրոյանը «Պղնձի ֆրոնտում» թերթի անդրանիկ համարում:- ...