Հայերեն   English   Русский  
ԱՆՑՅԱԼԻՑ
Ալեքսանդր Բեկզադյանը բոլշևիկյան շարժման ականավոր գործիչներից է, ռուսական մեծ հեղափոխության առաջամարտիկներից: Իր պայքարով ու գաղափարախոսությամբ Բեկզադյանը քարոզում էր, որ հայության, հայ աշխատավորի փրկությունը միմիայն սոցիալիզմն է, ցարական կարգերի տապալումը:
Բարեգործությունը, գթասիրությունը հայի ինքնության մեջ է: Այն հայի կենսակերպն է: Մանավանդ XIX դարավերջի և XX դարասկզբի հայոց պատմությունը լի է հուզիչ, գեղեցիկ ու նվիրական պատմություններով, երբ առանձին հայ անհատներ, երբեմն` խմբեր, իրենց բարեգործությամբ, նվիրումով դարակազմիկ գործեր են ձեռնարկել.
Նա հոր վրեժն առնելու համար հրամայում է սրակոտոր անել Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին` թվով 30.000 հոգու: Դրանով հայոց արքան հաստատում է իր վճռականությունը ատելի հռոմեացիների դեմ պայքարում:Հայոց Արտաշեսյան թագավորական հարստության վերջին հզոր գահակալը Արտաշես Երկրորդ արքայից արքան էր (մ.թ.ա. 34-20): Մ.թ.ա. առաջին դարի 30-ական թվականներին Հայաստանում և Առաջավոր Ասիայում լարված քաղաքական իրադրություն էր:Հռոմեական կայսրությունը, հաստատվելով Արևելքում, ձգտում էր իր տիրապետությունը ...
Արտավազդ Բ արքայից արքան (մ.թ.ա. 55-34) ոչ միայն հմուտ էր դիվանագիտական արվեստում և քաջ` ռազմի դաշտում, այլև Հին աշխարհի ամենաուսյալ ու կիրթ մարդկանցից էր: Որպես գահակալ` նա երջանիկ էր, որ ողջ կյանքը նվիրեց հայությանն ու Հայաստանին, դժբախտ, որ կյանքի մայրամուտին զրկվեց գահից ու կյանքից` չհասնելով հոր` Տիգրան Մեծ արքայից արքայի հզոր կայսրության տեսլականին:
Կան անհատներ, ովքեր համաշխարհային ճանաչում ունենալով, համարվում են ազգի, ժողովրդի պարծանքն ու այցեքարտը: Նման անհատներից է աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ԽՍՀՄ ինժեներատեխնիկական զորքերի գեներալ-գնդապետ, ԽՍՀՄ ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Անուշավան (Արտեմ) Հովհաննեսի Միկոյանը:Արտեմ Միկոյանի կոչումները թվարկածով չեն ավարտվում. նա ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է (1968), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, վեց անգամ արժանացել է Ստալինյան մրցանակի, Լենինյան ...
Հայը հերոսների պակաս երբեք չի ունեցել: Սակայն երբեք նախահարձակ չի եղել: Բայց նրա վրիժառու բազկի հարվածը դիպուկ է, նրա դատն արդար ու հարվածը` անսասան:
Հայոց «Նեմեսիսի» ականավոր գործիչներից է Արշավիր Շիրակյանը:Ապագա վրիժառուն ծնվել է 1900 թ. Կոստանդնուպոլսում: Նրա կյանքի մասին շատ հետաքրքիր մանրամասներ են հայտնի` շնորհիվ իր հրատարակած ինքնակենսագրական «Կտակն էր նահատակներուն» վեպի:
Զաքարե Զաքարյանը ռազմաքաղաքական մեծ գործիչներից էր: Եզակի զորահրամանատար, որ ոչ միայն երբևէ չճաշակեց պարտության դառնությունը, այլև սուր ճոճեց ոչ միայն հանուն հայրենյաց, այլև հանուն պատվի:
Հայ ժողովուրդը թշնամիներ շատ է ունեցել, բայց բարեկամների պակաս էլ չի զգացել: Այդ բարեկամներից է գերմանացի հասարակական գործիչ, աստվածաբանության դոկտոր, հոգևորական Յոհաննես Լեփսիուսը,
Վաղարշապատը համեմատաբար կարճ ժամանակամիջոց է եղել Հայաստանի մայրաքաղաք, սակայն շնորհիվ հոգևոր-մշակութային նշանակության, հայության համար մայրաքաղաքից հետո դարձավ երկրորդ քաղաք:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: