Հայերեն   English   Русский  
ԱՆՑՅԱԼԻՑ
«Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջ բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար սպարապետին: Սկսեց նրան անարգել, որովհետև Վասակը փոքր էր մարմնով: Պարսից Շապուհ թագավորն ասաց. «Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»: Վասակը պատասխան տալով ասաց. «Այժմ դու, ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս: Բայց ...
Արտաշեսյան հզոր թագավորության անկումից հետո Հայաստանում թագավորական իշխանությունն ու պետականությունը չվերացավ: Հայաստանը նվաճած Հռոմը վախեցավ հայության դիմադրությունից և Մեծ Հայքը չկցեց Հռոմին` դարձնելով նրա պրովինցիաներից մեկը, այլ Հայաստանում նշանակեց թագավորներ և երկիրը կառավարում էր նրանց միջոցով: Այսպիսով, Հայաստանը գոնե ներքին խնդիրներում պահպանեց իր ինքնիշխանությունը, սակայն դարձավ Հռոմին ենթակա պետություն, որի գահին բազմում էին օտարները:
Հայ ժողովրդի պատմությունը զուրկ է օրինաչափությունից: Եղել են իրավիճակներ, երբ հայոց պետականությունը, գտնվելով իր փառքի գագաթնակետին, արագ անկում է ապրել, եղել են նաև դեպքեր, երբ կազմալուծված, հյուծված ու կեղեքված հայությունը հանկարծ զարթնել է նիրհից և մի ոստյունով դարձյալ անկախ պետականություն ծնել: Նման դեպքեր շատ կարելի է թվարկել:
Կան պատմական գործիչներ, որոնց գործունեությունը դարակազմիկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում: Նրանցից է Իսրայել Օրին: Նա, փաստորեն, հայ քաղաքական գործիչներից առաջինն էր, որ իր հայացքը դեպ հյուսիս հառեց և «ռսի օրհնած ոտը հայոց անիծված հողում» տեսնել ցանկացավ:
Տասնյակ հազարավոր թոնդրակեցիներ խոշտանգվում են, սպանվում: Գերյալներին խարանում են աղվեսակերպ դրոշմով ու ստրկացնում: Շատերի ոտքերի ջլերն են կտրվում: Թոնդրակեցիների խոշտանգումները շատ ավելի դաժան էին, քան եվրոպական ինկվիզիցիայինը:
Աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ, 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, որոնց մեջ Տիգրանը գլխավոր հերոսներից է:Հայ կոմպոզիտորներից Տիգրան Մեծին անդրադարձել է միայն Տիգրան Չուխաջյանը:
Այս տարի` ապրիլի 14-ին, լրացավ խորհրդային ժամանակաշրջանի պետական և հասարակական անվանի գործիչ, Հայաստանում արտասահմանյան տուրիզմի հիմնադիր Իլյա Կևորկովի 100-ամյակը:
Տիգրան Երվանդյանի մասին ամենավառ գույներով է գրում քերթողահայր Մովսես Խորենացին` ասելով, որ նա հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմն ու ամենաքաջը: Անգամ շատ պատմաբաններ Տիգրան Երվանդյանի կերպարը նույնացրել են Տիգրան Մեծի, երբեմն` Հայոց ռազմի Աստված Վահագնի հետ:
1941 թվական. սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղի 18-ամյա պատանիներ Հովհաննեսն ու հորեղբորորդի Վարդանը, որոնք դպրոցի գերազանց սովորող սաներն էին, ստիպված էին կիսատ թողնել վերջին դասարանն ու մեկել ռազմաճակատ: Վարդանը դառնում է օդաչու ու պատերազմից չի վերադառնում՝ համարվելով անհետ կորած: Հովհաննեսին նախ տանում են Իզմայիլ, որտեղ նա հրետանավոր է դառնում՝ միանգամից աչքի ընկնելով իր խիզախությամբ: Մի քանի ամսում ստանում է վեց շնորհակալագիր:
Թեոդորոս Ռշտունին VII դարի օրհասական օրերին Հայաստանի իրական փրկիչը դարձավ: Արաբական արշավանքներն արհավիրքի պես սրբում էին տարածաշրջանի երկրները: Արաբների նոր ձևավորված հզոր տիրապետության դեմ ընկրկեցին անգամ աշխարհի հզորները` Բյուզանդական կայսրությունը և Սասանյան Պարսկաստանը: Վերջինս արաբների հարվածների ներքո հեռացավ պատմության թատերաբեմից, ավելին` պարսիկ ժողովրդին պարտադրվեց իսլամը, ինչն էականորեն փոխեց նրա աշխարհընկալումը, հոգևոր, բանական, զգայական արժեքները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: