Հայերեն   English   Русский  
ԱՆՑՅԱԼԻՑ
Ալեքսանդր Մանթաշյանցի կենսագիրները նշում են, որ մեծահարուստ բարերարն անձամբ առաջարկել է Շահումյանին ամուսնանալ իր դստեր հետ` խոստանալով փող, հարստություն, ինչպես նաև Բաքվի նավթահանքերի կառավարումը: Շահումյանը մերժել է գրավիչ առաջարկը, քանզի նրա սիրտն արդեն նվաճված էր:Ստեփան Շահումյանի կերպարը հակասական է ու շղարշով ծածկված: Ոմանք նրան համարում են XX դարասկզբի մեծագույն գործիչ, ոմանք` դավաճան և ապազգային...
Բասկերը Արևմտյան Եվրոպայի հնագույն ժողովուրդն են: Նրանց գոյությունը տարածաշրջանում ավելի քան երեք հազար տարվա պատմություն ունի: Նրանց թվաքանակը աշխարհում հասնում է մեկ միլիոնի, և այժմ բնակվում են իսպանական Ալավա, Հիպուսկոա, Բիսկայա նահանգներում և ֆրանսիական Նավարայում: Տեսակով, մշակույթով, լեզվով բասկ ժողովուրդն էապես տարբերվում է Արևմտյան Եվրոպայի մյուս ժողովուրդներից: Որտեղի՞ց են նրանք. տեղաբնա՞կ են, եկվո՞ր… Հարցեր, որ արդեն քանի հարյուրամյակ մտատանջում են ուսումնասիրողներին:
Բրամսը, լինելով փայլուն երգահան, այդպես էլ կյանքում ոչ մի օպերա չգրեց` չնայած բազմաթիվ փորձերին: Նրա ճանապարհին կանգնում էր ոխերիմ թշնամին` Վագները, որ իր փառքի գագաթնակետին էր: Աշխարհահռչակ երգահան Յոհաննես Բրամսը հայտնի է ոչ միայն իր փայլուն ստեղծագործություններով, այլև` սուր հումորով: Մեծ երգահանը ծնվել է 1833 թ. մայիսի 7-ին Արևմտյան Գերմանիայի Համբուրգ քաղաքի Գայնգեֆիերթել թաղամասում, երաժիշտ Յոհան Յակոբսի ընտանիքում: Բրամսը զտարյուն գերմանացի չէր. նրա մայրը` Յոհաննա Հենրիքա Քրիստինա Նիսսեն, ...
Հարվածին հարվածով պատասխանելում արտավարությունը պետք է համարել դրական քայլ` հայ ազատագրական շարժման տվյալ փուլում, երբ հայությունը պառակտված էր և ոչ միասնական:Հայ ազատագրական պայքարի որոշ դրվագներ, ցավոք, միշտ չէ որ ստացել են ճշգրիտ և արժանի գնահատականներ: Եղել են դեպքեր, երբ նախանշած գործողությունը չի տվել իր սպասված արդյունքը և ուսումնասիրողները տվյալ գործողությունը համարել են սխալ, ժամանակավրեպ և այլն: Նման գործողություններից է 1896 թ. օգոստոսի 14-ին Բանկ Օտոմանի գրավումը մի խումբ հայ զինյալների ...
Աշոտը,- ասում է Ստեփանոս Տարոնեցին,- որն ըստ յուր քաջապինդարիության Երկաթ անվանվեց՝ արիությանբ բազում գործեր ցույց տալով, հալածեց արաբների զորքը մեր Հայոց աշխարհից»։Հայ ժողովուրդը հաճախ է իր սիրելի գործիչներին փառաբանել մակդիրներով. Մեծ, Բարեպաշտ, Աշխարհակալ և այլն, որ վկայել է տվյալ գործչի աշխատանքը, նրա նվիրումը, պայքարը:Աշոտ Բ Բագրատունի արքայի (914-928) Երկաթ մականունը վկայությունն է նրա երկաթյա ամրակուռ կամքի. կամք, որ ուղղորդեց հայրենանվեր արքային իր ազատագրական պայքարում:
«Շատ դժվար է ահաբեկչին զանազանել հանուն արդարության պայքար մղող մարտիկից... Երկու դեպքում էլ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել: Այո, ես դեմ եմ բռնությանը և չեմ արդարացնում ԱՍԱԼԱ-ի գործունեությունը, սակայն լավ եմ հասկանում նրանց: Հայկական հարցը որևէ կերպ պետք է լուծվի: Առհասարակ, ահաբեկչությունների դեմ պայքարը պետք է սկսել նրանց ծնող երևույթները` բռնությունը, դիկտատուրան, անարդարությունները վերացնելով»:ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին շատ է խոսվել: Ոմանք ԱՍԱԼԱ-ն համարում են արդարության համար պայքարող կառույց, ...
Վասիլ Ա կայսեր թոռը` հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսրը, իր նամակներում գրել է, որ Աշոտը տիրում էր Արևելքի բոլոր երկրներին։ Իսկ Ստեփանոս Ասողիկը, խոսելով Աշոտ Ա-ի մասին, նշում է, որ նա եղել է «յաղթող ամենայն ազգացս շուրջանակի»Հայոց պատմության պետականաստեղծ ու ազգանվեր գործիչներից է Բագրատունյաց Հայաստանի առաջին գահակալը` Աշոտ Ա Բագրատունի հայոց արքան (869-890):
Ո՞վ կտա ինձ ծուխը ծխանիԵվ առավոտը Նավասարդի,Եղնիկների վազքը և եղջերուների վարգը.Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,Ինչպես կարգն էր թագավորների...Հայոց պատմության երևելի ու փառապանծ գործիչներից է հայոց արքա, Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա Բարեպաշտը (մ.թ.ա. 189-160):
Եթե Ապարանի ճակատում հայկական զինուժը շարունակեր հարձակումը գոնե մինչև Համամլու (Սպիտակ), Ղարաքիլիսայի ուղղությամբ գրոհող թուրքական զինուժը կհայտնվեր շրջափակման վտանգի տակ և կնահանջեր Լոռուց: Մինչդեռ Ղարաքիլիսայում և Լոռու հարակից գյուղերում թուրքական բանակը նախ ճիրներ էր սարքում...
1918 թվականի գարունը թերևս ամենաբախտորոշ ժամանակաշրջանն էր հայոց պատմության մեջ: Ցեղասպանության ենթարկված, պատերազմի արհավիրքներում անօգնական մնացած հայ ժողովրդի բեկորները` ծվատված ու բզկտված հավաքված Արևելյան Հայաստանում, սպասում էին օրհասին:Հեղափոխությունից հետո ռուսական բանակը լքեց ճակատային գիծը և վերադարձավ Ռուսաստան: Օգտվելով ստեղծված նպաստավոր իրավիճակից` թուրքերը ռազմաճակատի ողջ երկայնքով հարձակման անցան:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: