IV դարից ի վեր հայ առաքելական եկեղեցին, հոգևորից զատ, ձգտելով նաև աշխարհիկ իշխանության, հաճախ ձեռնոց էր նետում նաև ազգային պետությանը: Հայոց կաթողիկոսները շատ ավելին էին ցանկանում ունենալ:
Հռոմն իր պատմության ընթացքում երեք ծանր, խայտառակ պարտություն է կրել Կաննում, Խառանում և Եռանդում: Վերջին երկուսում՝ հայոց բանակի անմիջական մասնակցությամբ:
Դավիթ Անհաղթ. hայ իմաստասիրության աշխարհիկ ուղղության հիմնադիրը, V-VI դարերում ապրած իմաստասեր, որի աշխատությունները երբևէ չեն կորցրել արդիականությունը: Միաժամանակ Դավիթ Անհաղթի ավանդը վաղուց դուրս է եկել հայության շրջանակներից, նա համաշխարհային մեծության մտածող ու հռչակավոր գիտնական է:
Արևմտյան Հայաստան կատարածս ուղևորությունների ընթացքում դու միշտ իմ ուղեկիցն ես եղել, հա՛յ եղբայր, քույր: Նշանակություն չունի, թե ինչ է քո անունը, Արա՞մ, Հայկ, թե՞ Անահիտ, Աստղիկ կամ, առհասարակ, խիղճ կամ բարեկամ:
Պարսիկ ժողովուրդն աշխարհին շատ մեծ մարդիկ է տվել: Նրանց թվում է միջնադարյան անվանի բժիշկ, իմաստասեր Ավիցենան՝ Աբու Ալի ալ-Հուսեյն իբն Աբդալլահ իբն Սինա ալ-Բալխին:
2017 թվականի աշնան մի արևոտ օր «Տիր-Ար» զբոսավարների դասընթացների սաների հետ արշավ ձեռնարկեցինք դեպի հյուսիս՝ Լոռվա բերդերը:2017 թվականի աշնան մի արևոտ օր «Տիր-Ար» զբոսավարների դասընթացների սաների հետ արշավ ձեռնարկեցինք դեպի հյուսիս՝ Լոռվա բերդերը:
- Հայտնի չէ, թե ինչու աստված զայրացավ մեզ վրա: Արևելքից անսպասելիորեն հայտնվեցին անհայտ ծագումով մարդիկ: Նրանք հանդգնորեն գրոհեցին մեր երկրի վրա և հեշտությամբ նվաճեցին այն առանց պատերազմի... Իրենց միջավայրից մեկին նրանք հռչակեցին թագավոր. նրան կոչում էին Սալիտիս: Նա եկավ Մեմֆիս, հարկեր դրեց Վերին և Ստորին երկրների վրա և տեղակայեց զորակայաններ առավել հարմար վայրերում... Հարմար տեղադրություն ունեցող Ավարիս քաղաքը, որ ստացել էր այդ անունը համաձայն հին առասպելի, նա բնակեցրեց ու խիստ ամրացրեց…
Սուրբ խաչի տոնը` Խաչվերացը, որն այս տարի կնշվի սեպտեմբերի 17-ին, վաղ հեթանոսական արմատներ ունի: Ուլը միակ կենդանին է, որ ուտում և փչացնում է խաղողի վազը, այդ պատճառով էլ այս տոնին ուլ են մորթել և թոնրում խորովել: Այստեղից է առաջացել նաև «քավության նոխազ» արտահայտությունը: