Ֆուտբոլի Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» ընդունեց
«Սասուոլոյին»։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն
առավելության հասավ 4։2 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալից» «Ռոմա» տեղափոխությունը պաշտոնապես կայացավ: Ֆուտբոլիստը Հռոմում կխաղա վարձակալությամբ: Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտ:Մխիթարյանը 2018 թվականի հունվարին էր «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Արսենալ»:
Իտալական «Ռոմայի» մամուլի ծառայության հաղորդմամբ ակումբը կգլխավորի պորտուգալացի մասնագետ Պաուլու Ֆոնսեկան, որը 2016 թվականից մարզում էր ուկրաինական «Շախտյորը»:
«Ռոմա» ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի ավագ Դանիելե դե Ռոսին կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո: Դե Ռոսին վերջին հանդիպումը կանցկացնի «Պարմայի» հետ մայիսի 26-ին Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում: