Դեղաբույսի նկարագրությունը.պատկանում է գնարբուկազգիների ընտանիքին,15-30սմ բարձրության խոտաբույս է: Տերևները պարզ են, ձվաձև, կմճռոտ: Ծաղիկները երկսեռ են, պսակը` ոսկեդեղին է, հոտավետ:Պտուղը տուփիկ է: Գնարբուկի բազմաթիվ տեսակներից մեր հանրապետությունում աճում է 13-ը`անտառային և վերին անտառային գոտիներում, գլխավորապես բացատներում, հովիտներում, այգիներում, ճամփեզրներին, թփուտներում և այլուր: Տարածվում է սերմերով:Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղակալում`հունիս -օգոստոսին: Բույսը լուսասեր է,պահանջկոտ ...