Հայերեն   English   Русский  
������������������������������������
Համաձայն Արևելյան օրացույցի` 2016 թվականը Հրե կապիկի տարի է: Այն իր իրավունքների մեջ կմտնի 2016-ի փետրվարի 8-ից:
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը չեղյալ է հայտարարել Ամանորյա տոնակատարությունները բոլոր զորամասերում, հաղորդում է “Դողան” գործակալությունը:
Սկանդինավիայի շրջաններից Միջերկրական ծով ներթափանցող արկտիկական օդային հոսանքները պատճառ կդառնան հզոր ցիկլոնի առաջացման: Ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք կանխատեսվում է դեկտեմբերի 30-ի ուշ երեկոյան ժամերից: Այս մասին Tert.am-ին հաղորդել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ամանորին միմյանց նվեր մատուցելը գրեթե բոլորի ընտանիքներում էլ ավանդույթ է: Մարդիկ սիրում են իրենց հարազատներին, ընկերներին ու տան անդամներին անակնկալ մատուցել: Այս պարագայում կարևորվում է ոչ այնքան նվերի նյութական արժեքը, որքան խորհդանշական լինելը, ինչն էլ կախված է այդ տարվա նշանակերպից:
Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների Ձմեռ պապիկին ուղղված երազանքներով լի նամակները, ինչպես նախորդ երեք տարիներին, այնպես էլ այս տարի «Երբ երազանքներն իրականանում են» խորագրով նախաձեռնության շրջանակում հասցեագրվեցին Երևանի քաղաքապետին: Ի դեպ, նախաձեռնությունը հենց քաղաքապետ Տարոն Մարգարյանին է:
Սեղանին գեղեցիկ նայվող, անկրկնելի համով ու հագեցնող այս ուտեստը պատրաստելու համար շատ ժամանակ պետք չէ: Խոզի մսի ու սև սալորի չրի համադրությունն այս ուտեստին առանձնահատուկ համ են հաղորդում: Այն կարելի է մատուցել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում:
Ամանորին ամեն մարդ հրաշք է ակնկալում: Բաղձալի ցանկություններն իրականացնելու ձգտումը մարդկանց դրդել է մշակել որոշակի նշանների համակարգ, որոնց հետևելու դեպքում ավելի հեշտ կլինի գրավել հաջողությունը: Ոմանք այդ ամենը սնահավատություն են համարում և մերժում, ոմանք, սնահավատություն համարելով, միաժամանակ հետևում են այդ չգրված կանոններին, շատերն էլ հավատում են ու խստիվ հետևում դրանց:
Նոր Տարին և Սուրբ Ծնունդը նորոգման առիթ են մեզ համար:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի թիվ 38 մանկապարտեզ, որտեղ մասնակցել է ամանորյա հանդեսին: Նախարարը անակնկալ էր պատրաստել երեխաների համար` ներկայանալով Ձմեռ պապի կերպարանքով: Նա շնորհավորել է երեխաներին և նրանց նվերներ բաժանել: Միջոցառումն անցել է բարձր և տոնական տրամադրությամբ:
Ամանորին ուժեղացված ծառայության ընթացքում ոչ մի ներողամտություն չի դրսեւորվի հատկապես հարբած վարորդների հանդեպ. կարգազանցը կենթարկվի պատասխանատվության, ոստիկանական պարեկախումբն ուղեւորներին կուղեկցի տուն, իսկ ավտոմեքենան կտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: