Հայերեն   English   Русский  
������������������������������������ ������������������������������������������
Ֆրանսիայի «Դեղին ժիլետների» շարժման 11-րդ ալիքը ողջ երկրում հավաքեց գրեթե 70 հազար մասնակից և ուղեկցվեց միջադեպերով:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է առաջին պաշտոնական տվյալները այսօրվա ցույցերի մասնակիցների թվի մասին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով AFP գործակալությանը, ընդհանուր հաշվով փողոց է դուրս եկել 27 հազար մարդ:
Ինչպես տեղեկացմում է «ՌԻԱ նովոստի» գործակալության թղթակիցը, Փարիզում սկսվել է «Դեղին ժիլետների» կողմնակիցների 10-րդ բողոքի ցույցը: Տեղի ժամանակով 11:30-ին (14:30 երժ) Ֆրանսիայի մայրաքաղաքի 7-րդ թաղամասում՝ Հաշմանդամների ծառուղիում, հավաքվել է մի քանի հարյուր մարդ, մարդիկ շարունակում են հավաքվել:
Այսօր առավոտյան զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել Հնդկաստանի հարավարևմտյան Քերալա նահանգում այն բանից հետո, երբ 50 տարեկանից ավելի երիտասարդ երկու հնդկուհի փորձել են մտնել հանրահայտ Այապպանա աստծու տաճար:
Բրիտանական «Դեղին ժիլետներ» ընդվզման շարժման առաջնորդներից մեկին, որ հանդես է գալիս երկիրը ԵՄ-ից շուտափույթ դուրս բերելու օգտին, այսօր բռնել է լոնդոնյան ոստիկանությունը:
«Դեղին ժիլետների» ցույցերն այսօր Ֆրանսիայի տարբեր քաղաքներում հավաքել են 32 հազար մարդ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BFM հեռուստատեսությանը, որն էլ իր ոչ պաշտռոնական տեղեկությունները ստացել է ուժային կառույցներից:
«Կարմիր վզկապների» շարժումը, որ ձևավորվել է Ֆրանսիայում ի նշան բողոքի «Դեղին ժիլետների» շարժաման մասնակիցների կատարած շարունակական ավերածությունների ու մայրուղիների փակման դեմ, զորակցել է Փարիզում ցույց կազմակերպելու նախաձեռնությանը:
Ֆրանսիայում «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ութերորդ ալիքի առանձնահատկությունը դարձավ Փարիզում հիմնական ցույցերի պաշտոնական բնույթը: Շարժման ներկայացուցիչները ցույցի հայտ ներկայացրին Փարիզի քաղաքապետարան: Սակայն առավոտյան խաղաղ սկսված ցույցը օրվա երկրորդ կեսին կրկին վերածվեց ավերածությունների և ոստիկանության հետ բախումների:
Կատալոնիայում այսօր առնվազն 51 մարդ է տուժել Իսպանիայի դեմ բողոքի ցույցերի ընթացքում: Այդ մասին հաղորդում է տարածաշրջանային արտակարգ օգնության ծառայության թվիթերը:
Կատալոնիայի անկախության կողմնակիցները վաղ առավոտից սկսել են բողոքի ցույցերը Իսպանիայի կառավարության դեմ: Հանրահավաքները կապված են թագավորության նախարարների խորհրդի ամենշաբաթյա նիստի հետ, որը տեղի կունենա Բարսելոնայում վարչապետ Պեդրո Սանչեսի մասնակցությամբ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: